Հայաստանի գյուղատնտեսությունը չի կարողանում զարգանալ,
քանի որ բյուջետային միջոցների կեսը փոշիացվում է: Այս մասին այսօր կայացած
մամուլի ասուլիսում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ
պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
Նրա
խոսքով, 2015 թվականին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտին երկրի բյուջեից
հատկացվել է 17 մլրդ.դրամ, այս տարվա 15 մլրդ.դրամի փոխարեն: «Թվում է, որ
բյուջետային հատկացումներն աճում են և կարելի է սպասել զարգացմանը, բայց դա տեղի
չի ունենում, քանի որ բյուջետային հատկացումները փոշիանում են»,-ասել է
Խաչատրյանը: Նա նշել է, որ 2014 թվականին բյուջեից գյուղատնտեսությանն ոլորտին
ուղղված 15 մլրդ. Դրամի փոխարեն գյուղնախարարությունը հաշվետվություն է
ներկայացրել միայն 8 մլրդ. դրամի համար, իսկ մնացած գումարի վերաբերվայ
հաշվետվույթուն չի ներկայացրել, քանյի որ գերատեսչությունը դրանք չի տիրապետում:
Դրանք այն միջոցներն են, որոնք հատկացվել են ծրագրերի իրականացման, կամ
«փոշիացման» գրասենյակներին: Դրանց օգտագործման անարդյունավետության մասին վերջերս
եղավ Վերահսկիչ պալատի զեկույցը, ասել է պատգամավորը: Շատ ծախսեր «շինծու» էին,
ինչպես, օրինակ, Տանզանիայից և Մոզամբիկից ոչխարների ներմուծումը, որոնք այդպես էլ
չբերվեցին հանրապետություն, նշել է Խաչատրյանը: «Այս առումով ավելի կարևոր է, թե
ինչպես են օգտագործվում պետական փողերը, այլ ոչ թե հատկացումների աճը»,-ասել է նա: