«Գրոզնի Ավիան» ծրագրում է նոյեմբերի 16-ից սկսել «Սիմֆերոպոլ-Երևան» թռիչքների
իրականացումը: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Ղրիմի տրանսպորտի
նախարար Անատոլի Ցուրկինին: Նրա ասելով, դա կլինի երկրորդ միջազգային օդային
երթուղին «Սիմֆերոպոլ» օդանավակայանից` Ռուսաստանին Ղրիմի միացումից հետո:
Ցուրկինի ասելով, նոր ուղղությամբ չվերթների տոմսերի վաճառքն սկսվել է հոկտեմբերի
23-ից:
Ի
տարբերություն Սիմֆերոպոլ-Ստամբուլ չարտերային չվերթների` «Սիմֆերոպոլ-Երևան
չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել ամրագրման ցանկացած համակարգում: