Ապրիլի
23-ի երեկոյան Ստամբուլում կայացել է երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի
հիշատակին և 99-րդ տարելիցին:
Ինչպես
հաղորդում է թուրքական мynet.com
կայքը, երթը կազմակերպել էր նորաստեղծ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը: Երթի մասնակիցները հավաքվել են Շիշլիի մետրոյի կայարանի մոտ, որտեղ մոմ են վառել ու ծաղիկներ դրել, ապա «Սարերի հովին մեռնեմ» երգի մեղեդու ուղեկցությամբ անցել են Հրանտ Դինքի անունը կրող թաղամասով` ձեռնքերին «Մի մոռացիր Հայոց ցեղասպանությունը» գրություններով պաստառներ: Երթն ավարտվել է Քուրթուլուշ թաղամասում, որտեղ մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թուրքիայի իշխանությունների ժխտողական քաղաքականությունը: