Թուրքիայի
խորհրդարանը կքննարկի <<Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունների
ճանաչման մասին>> օրինագիծ:
Ինչպես
հաղորդում է Ermenihaber-ը, աղմկահարույց օրինագիծը խորհրդարան է ներկայացրել Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից (HDP) քրդական ծագումով պատգամավոր Սեբահաթ Թունջելը:
Օրինագծի
համաձայն, պաշտոնական Անկարան պետք է խորհրդարանում պաշտոնապես ներողություն խնդրի
20-րդ դարասկզբին այդ երկրում զանգվածային կոտորածի ենթարկված ժողովուրդներից:
Նախատեսվում է նաև դրանից հետո մեկ տարվա ընթացքում Թուրքիայի խորհդրարանում
ստեղծել հանձնաժողով, որի համար բաց կլինեն բոլոր արխիվները, որտեղ պահվում են
Ցեղասպանության վերաբերյան փաստաթղթեր: