Beeline-ը հայտարարում է GSM և 3G ցանցերի ծածկույթի հերթական ընդլայնման մասին մայրաքաղաքում և Հայաստանի մարզերում:
Մասնավորապես, նոր 3G բազային կայաններ են տեղադրվել Արագածոտնի, Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերում: Beeline-ի բջջային ցանցի ծածկույթը բարելավվել է նաև Երևանում և Արարատի մարզում նոր GSM կայանների տեղադրման շնորհիվ:
ՙԱշխատելով «Պարզ, հարմար, քեզ համար՚ կարգախոսի ներքո` մենք գիտակցում ենք, որ ծառայություններից օգտվելու հարմարավետությունը հնարավոր չէ ապահովել առանց որակյալ բջջային կապի և ծածկույթի: Մենք շարունակաբար աշխատում ենք ցանցի բարելավման ուղղությամբ` հատկապես հաշվի առնելով մեր հաճախորդների մշտապես աճող թիվըե, - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նշենք, որ նոյեմբեր ամսվա ընթացքում Beeline-ը նաև բարելավել է երկրորդ և երրորդ սերունդի ցանցերի ծածկույթը ՙԶվարթնոց՚ օդանավակայանում: