Իրադարձությունների
զարգացումն Ուկրաինայում նվազեցնում է ակնկալիքները ԵԱՀԿ Մինսկի խմբի արդյունավետ
գործունեությունից: Ինչպես հաղորդում է «Թրենդը», ապրիլի 24-ին լրագրողների հետ
զրույցում այդ մասին հայտարարել է Ադրբեջանի միլլի մեջլիսի (խորհրդարանի)
փոխխոսնակ Բախար Մուրադովան, մեկնաբանելով հակամարտությունների կարգավորման վրա
ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև «սառը պատերազմի» ազդեցության
հնարավորությունը:
«Ավելի վաղ մենք բազմիցս ընդգծել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահների գործունեությունն առաջվա պես անարդյունավետ է: Հաշվի առնելով
առկա իրավիճակը` մեր ակնկալիքներն, իհրակե, ավելի են նվազում: Հարց է ծագում, թե
նրանք որքանով են հավատարիմ իրենց միջնորդական առաքելության իրականացմանը: Բայց
կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի հարցում այդ երկրները կարող են ընդհանուր լեզու
գտնել: Համենայն դեպս, նրանց ներկայացուցիչներն այդ մասին խոսում են», - նշել է
խորհրդարանականը:
«Բնական
է, որ Ուկրաինայի իրադարձություններից հետո օրակարգի գլխավոր հարց է դարձել
ձգձգված և սառեցված հնկամարտությունների քննարկման և պարտադիր կարգավորման հարցը:
Ուստի մենք հանդես ենք գալիս ԵԱՀԿ ԽՎ
հաջորդ նիստերից մեկում կրկին նման հարցերի
բարձրացման և քննարկման օգտին», - եզրափակել է Մուրադովան: