ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց CASHBACK QUEST մրցույթի հաղթողների անունները: Այս աննախադեպ մրցույթը մեկնարկել էր ս.թ. սեպտեմբերի 28-ին եւ նվիրված էր American Express համակարգի նոր քարտատեսակի` American
Express® Cashback Քարտի թողարկմանը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր գրանցվել մրցույթի համար ստեղծված հատուկ կայքում եւ ունենալ American
Express® Cashback Քարտը, որը մրցույթի բոլոր մասնակիցներին տրամադրվեց առանց առաջին տարվա
CASHBACK QUEST մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ակտիվորեն մասնակցեին Բանկի կողմից կազմակերպված տարատեսակ միջոցառումների, ինչպիսիք էին Երեւանի Շարլ Ազնավուրի հրապարակում անցկացվող պարային մրցույթը կամ թանգարանային այցելությունների շարքը, ինչպես նաեւ պատասխանեին մշակութային, ֆինանսական եւ այլ ոլորտների առնչվող տարատեսակ հարցերի: Յուրաքանչյուր առաջադրանքի իրականացման համար մասնակիցը ստանում էր համապատասխան միավորներ:
Ինչպես
ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
գլխավոր մրցանակի` 1.5 միլիոն ՀՀ դրամի հաղթող դարձավ Քարտատերը Անժելա
Սետփանյանը, ով մրցույթի շրջանակներում կուտակել էր առավելագույն թվով միավորներ:
Առավելագույն միավորներ կուտակած հաջորդ 10 մասնակիցները ստացան 150.000-ական ՀՀ
դրամ մրցանակ: Գումարային մրցանակները մուտքագրվել են հաղթող Քարտատերերի American Express® Cashback Քարտերին:
«American Express Cashback Քարտը American Express համակարգի մեր երրորդ պրոդուկտն է, որը
թույլ է տալիս Քարտատերերին կառավարել իրենց միջոցները միաժամանակ վաստակելով
արգեւատրում CASHBACK-ի՝
գումարի վերադարձի տեսքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել CASHBACK QUEST մրցույթի բոլոր մասնակիցներին իրենց
ակտիվ, եռանդուն եւ ստեղծագործ լինելու համար: Մենք հպարտ ենք ունենալ նման
հաճախորդներ եւ կշարունակենք հանդես գալ նոր նախաձեռնություններով»,-նշել է
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն` Հակոբ Անդրեասյանը:
Հիշեցնենք, որ
2014 թվականի հուլիսին «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ և American Express վճարային
համակարգը հայտարարեցին American ExpressR Cashback քարտի
թողարկման մասին, որը նոր ինովացիոն պրոդուկտ էր և քարտապաններին թույլ է տալիս
կառավարել իրենց միջոցները, ինչպես նաև միաժամանակ կուտակել Cashback վճարներով փոխհատուցումներ: Cashback օպցիան
քարտապանների ամենօրյա անկանխիկ գնումները դարձնում է ավելի շահավետ, քանի որ
տարածվում է Հայաստանում իրականացվող բոլոր վճարների վրա: American
ExpressR Cashback-ի քարտապանները կարող են օգտվել մի շարք շահավետ առաջարկներից, օրինակ,
բոլոր վճարային տրանսակցիաներից ստանալ 1% Cashback, կամ հայկական որոշ
սուպերմարկետներում իրականացրած վճարային տրանսակցիաներից` 2% Cashback: American
ExpressR Cashback քարտը երկրում առաջին American Express քարտն է, որը կարող է տրամադրվել
առանց վարկային գծի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերը
քարտային բիզնեսում» վերլուծական տեղեկագրի, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ դարձավ American Express քարտի
ներդրման նախաձեռնողը, նոր դաշտ բացելով Հայաստանի քարտային շուկայի զարգացման
գործում: Առաջին փուլում, 2010 թվականի մարտից, բանկն ստացավ Հայաստանի առևտրի
կետերում AmEx քարտերը սպասարկելու իրավունք, այնուհետև հանդես
գալով նաև որպես American Express կորպորացիայի բացառիկ գործակալ, իսկ 2010 թվականի
նոյեմբերի 23-ից ձեռնամուծ եղավ American Express Gold քարտերի թողարկմանը, որով ենթադրվում են միջազգային
մասշտաբի բարձր մակարդակի ծառայություններ: 2011 թվականի հոկտեմբերից ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ
գործարկեց Հայաստանի քարտային շուկայի համար սկզբունքայնորեն մի նոր պրոդուկտ` American Express Blue Card (AmEx Blue)-ը: Դրա հետ մեկտեղ, ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ թողարկում և սպասարկում է
տեղական ArCa և միջազգային Visa և MasterCard քարտերը: ArCa ակտիվ քարտերի թվով բանկը
գտնվում է առաջատարների եռյակում, իսկ Visa և MasterCard քարտերով` առաջատարների հնգյակում: Պլաստիկ
տրանսակցիաների թվով բանկը գտնվում է երկրորդ տեղում: Բանկոմատների և սեփական POS-տերմինալների թվով բանկը գտնվում
է առաջին տեղում, որոնք համապատասխանաբար կազմում են` 187 բանկոմատ և 1210 POS-տերմինալ: