2013 թվականին
Հայաստանի գրեթե յուրաքանչյուր երրորդ մեկ երեք բնակիչը եղել է աղքատ: Այս մասին
ասվում է ՀՀ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հատուկ զեկույցում, որն ստեղծվել
է Համաշխարհային բանկի աջակցությամբ և հրապարակվել 2014 թվականի նոյեմբերի 18-ին:
Զեկույցն ընդգրկում է Հայաստանի 2008-2013 թվականի աղքատության ցուցանիշները:
Ըստ զեկույցի, 2008-2013 թվականներին Հայաստանում
աղքատության մակարդակի բարձրացման ամենակկարեւոր աղբյուրը կամ պատճառը 14%
տնտեսական անկումն էր, որը տեղի ունեցավ 2009 թվականին, ճգնաժամի հետևանքով, ինչի
արդյունքում արձանագրվեց աղքատության 4% աճ, 2008 թվականի 27.6% -ից մինչև 2013
թվականի 32%: Ընդ որում, բնակչության 13.3% - ը եղել է շատ աղքատ, 2.7%-ը ծայրահեղ
աղքատ: 5 տարի առաջ ծայրահեղ աղքատության մակարդակը կազմում էր 1.6%: Այսպիսով,
2013 թվականին Հայաստանում շուրջ 967 հազար մարդ (մշտական բնակչության
ցուցանիշներով) եղել է աղքատ, որից շատ աղքատ է եղել 402 հազարը, ծայրահեղ աղքատ`
մոտ 82 հազարը: Նշվում է, որ մեկ տարի առաջ, 2012 թվականին, աղքատության մակարդակը
կազմել է 32.4%:
2011 թվականի նման հաշվետվությունում նշվել է, որ
համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, որն ազդեց Հայաստանի վրա, սկսած 2008
թվականի չորրորդ եռամսյակից աղքատության ընդհանուր մակարդակը Հայաստանում 2010
թվականին աճել է 29.7% կամ 8.2 տոկոսային կետով: Ընդ որում, ավելի շատ աճել է ծայրահեղ աղքատության
մակարդակը` 1,9 անգամ կամ 1,4 տոկոսային կետով, իսկ շատ աղքատների թիվը նույն
ժամանակահատվածում աճել է 1.7 անգամ կամ 8.7 տոկոսային կետով:
Նշենք, որ ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկության,
2011 թվականին Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 31.5%: 2012 թվականին
այն կտրուկ աճել է մինչև 34%: Զեկույցում
այս տվյալները բացակայում են:
Զեկույցում ուշադրություն է հրավիրվում այն փաստին, որ
աղքատության քաղաքային (32.2%) և գյուղական (31.7%) մակարդակներն էապես չեն
տարբերվում միմյանցից: 2008- 2013 թվականներին քաղաքային բնակավայրերում
աղքատության մակադակն ավելի արագ բարձրացավ, քան գյուղական վայրերում (4.6% կամ 4.2 տոկոսային կետով): Երևանում
աղքատության մակարդակը 1.5 անգամ ցածր է, քան հանրապետության մյուս քաղաքներում:
Այս ամառ Կովկասի ռեսուրսների հետազոտական կենտրոնը
(Caucasus Research Resource Centers, CRRC) հրապարակեց «Կովկասյան բարոմետր»
ամենամյա հետազոտության արդյունքները: Հարցումների ընթացքում բացահայտված
տվյալների ցուց տվեցին, որ չորրորդ տարին անընդմեջ գործազրկությունը և
աղքատությունը նշվում են որպես Հայաստանի հասարակության հուզող առավել մտահոգիչ
հարցեր (համապատասխանաբար կազմելով` 46% և 16%):
Ըստ Համաշխարհային բանկի 2013 թվականի չափանիշների,
Հայաստանում «Աղքատ» են համարվում են այն անձինք, ովքեր ամսական ծախսում են 39.193
հազար դրամից քիչ, շատ աղքատները` 32.318 հազար դրամից քիչ, իսկ ծայրահեղ
աղքատները` ասմական 22.993 հազար դրամից քիչ: (Փոխարժեքը` 410 դրամ/դոլար):
Հետաքրքրական է, որ 1999 թվականին աղքատության մակարդակը
Հայաստանում կազմել է 56.1%:
Մեկնաբանելով զեկույցն ԱրմԻնֆո գործակալության թղթակցին,
Հայաստանում սոցիալական հարցերի հայտնի մասնագետ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը
կասկած է հայտնել այն առումով, Հայաստանում աղքատության իրական մակարդակը կազմում
է 32%: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում փորձագետն ուշադրություն է հրավիրել կիրառվող
մեթոդաբանությանը, որը, ըստ նրա, չի կարող տալ աղքատության ամբողջական պատկերը
Հայաստանում: «Հայաստանում 500-1000 դրամն արդեն փոխում է անձի տեղը հասարակության
կառուցվածքում: Աղքատ նա վերածվում է ոչ աղքատի, եթե ծախսերը գերազանցում են
աղքատության ընդունված գիծը: Այսպիսով, եթե անձը մի ամսում ամենաանհրաժեշտ բաների
վրա ծախսել է ոչ թե 30 հազար դրամ, սյլ 31 հազար դրամ, ապա նա արդեն չի գտնվում
աղքատների մեջ», - ասել է նա: Այսպիսով, ինչպես նշել է Խառատյանը, իրական աղքատության մակարդակը երկրում կարող է
գերազանցել 32%-ը: Ինչ վերաբերվում է աղքատության ավելացման պատճառներին, ապա
դրանց շարթում փորձագետը նշել է թերզարգացած արդյունաբերությունը,
ձեռնարկատիրությամբ զբաղվելու բարձր խոչընդոտները և կոռուպցիայի ընդհանուր
մակարդակը երկրում:
Հիշեցնենք,
որ Հայաստանի բնակչության պաշտոնական թվաքանակը 2014 թվականի հոկտեմբերի 1-ին
կազմել է 3 մլն 13 հազար 900 մարդ, հունվարի 1-ի համեմատ նվազելով 3200 մարդով:
Անկախ փորձագետները, մինչդեռ, կարծում են, որ երկիրում փաստացի ապրում է մոտ 2,7
միլիոն մարդ: