Ադրբեջանում
ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հայտարարությունը Ղրիմի խնդրի նկատմամբ Հայաստանի
դիրքորոշման արդյունք է: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի տնօրեն Ստեփան
Գրիգորյանը:
«Հայաստանը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայիում քվեարկելով
Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, իսկ ԵԽԽՎ-ում` Ռուսաստանին ձայնի
իրավունքից զրկելու դեմ, որոշակիորեն հայտնվել է մեկուսացված վիճակում: Ակնհայտ է,
որ մեր երկրի շուրջ այսօր միջազգային հարթակներում բացասական մթնոլորտ է
ձևավորվում: Եվ ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, որն ակնհայտորեն հակասում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին, նույնպես հարկավոր է դիտարկել այդ տեսանկյունից»,
- ընդգծել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Գյնաջայում, այսպես կոչված, «հարկադրաբար
տեղահնվածների« համար կառուցված ավանում Մորնինգսթարը, մասնավորապես, հայտարարել
էր, թե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն
հակամարտության վերջնական կարգավորման համար, պետք է հասնեն փոխհամաձայնության,
որի շրջանակը ներառում է «Լեռնային Ղարաբաղի հարակից յոթ շրջաների ազատագրումն
օկուպացումից»:
Գրիգորյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման
գործում բացասական միտումների ևս մեկ դրսևորում է համարում Արցախում Սարսանգի
ջրամբարի օգտագործման հարցը ԵԽԽՎ քննարկմանը ներկայացնելը:
Քաղաքագետի կարծիքով, ադրբեջանական կողմից նման
նախաձեռնություններ հաճախ կլինեն, և Երևանը պետք է պատշաճ կերպով պատրաստվի տարբեր
բնույթի անակնկալների: