Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերն ափսոսանք է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ղրիմի
հանրաքվեին
տրված
ընդհանուր
գնահատականի
առնչությամբ:
Դուք
կիսու՞մ
եք
ամերիկացի
գործընկերոջ
գնահատականը:
Մեծ Բրիտանիան և Եվրամիության ու ՆԱՏՕ-ի գծով նրա գործընկերները
կարծում
են,
որ
Ղրիմի
հանրաքվեն
ընթացել
է
կասկածելի
պայմաններում,
ինչի
անռչությամբ
չի
կարող
օրինական
համարվել:
Մենք
Ղրիմի
հանրաքվեն
չենք
համարում
ազատ
կամարտահայտման
արդյունք,
այն
նույնիսկ
վերապահումով
չի
կարելի
համարել
այդպիսին:
Հանրաքվեն
կազմակերպվել
է
չափազանց
սեղմ
ժամկետում,
անհայտ
ուժերի
կողմից
Ղրիմի
օկուպացման
պայմաններում,
որոնց
նույնականացումն
անհնար
է
եղել:
ԶԼՄ-ները զրկված
են
եղել
ազատությունից,
համընդհանուր
ճանաչում
ունեցող
կազմակերպությունների
դիտորդներին,
պարզապես,
չէին
հրավիրել,
այդ
շրջանում
Ղրիմ
չէին
կարողացել
այցելել
նաև
Ուկրաինայի
իշխանությունների
ներկայացուցիչները:
Ուստի
անձամբ
ես
չեմ
պատկերացնում,
թե
ինչպես
կարելի
է
խոսել
ինչ-որ ժողովրդավարական
և
ազատ
կամարտահայտման
մասին
Ղրիմում`
նման
պայմաններում:
Կարծում
եմ,
որ
մեզ
հետ
համաձայն
է
համաշխարհային
հանրության
ճնշող
մեծամասնությունը:
Արդյո՞ք Ղրիմի հանրաքվեի առնչությամբ Հայաստանի գնահատականը համարժեք է գոյություն ունեցող իրողություններին:
Մենք խորապես հիասթափված ենք պաշտոնական Երևանի գնահատականից Ղրիմի հանրաքվեին:
Մենք
փաստում
ենք,
որ
այդ
գործընթցին
մեր
գնահատականին
համանման
գնահատական
են
տվել
ՄԱԿ
Անվտանգության
խորհրդի
անդամնների
մեծ
մասը:
Նույնիսկ
Չինաստանը
վերացարկվել
է
Ռուսաստանի
դիրքորոշումից,
իսկ
դա
շատ
բանի
մասին
է
խոսում:
Լեռնային Ղարաբաղում համանման հանրաքվե է անցկացվել դեռ 1991 թվականին: Զուգահեռներ անցկացնելով`կարելի է եզրակացնել, որ Երևանի ներկայիս դիրքորոշումը հայության շահերն
են
թելադրում…
Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հիշատակել է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հավատարիմ մնալու
կարևորությունը:
Ընդհանուր
առմամբ,
Հայաստանի
թե
արտգործնախարարը,
թե
նախագահը
բազմիցս
իրենց
այս
կամ
այն
դիրքորոշման
մեջ
արդարացիորեն
վկայակոչել
են
ՄԱԿ
կանոնադրությունը:
Եվ
Հայաստանը
միշտ
հանդես
է
եկել
ուժի
չկիրառման
և
Լեռնային
միջազգային
իրավունքի,
տվյալ
դեպքում`
ԵԱՀԿ
շրջանակում
Ղարաբաղի
հակամարտության
խաղաղ
կարգավորման
դիրքերից:
Այդ
համատեքստում
կարծում
եմ,
որ
Երևանն,
ընդհանուր
առմամբ,
կպաշտպանի
այդպիսի
չափազանց
բարդ
խնդիրների
լուծմանն
ուղղված
միջազգային
ջանքերը:
Իսկ
հիասթափված
ենք
մենք
այն
հանգամանքով,
որ
այս
անգամ
Երևանը
փոքր-ինչ հեռացել
է
ավանդաբար
հրապարակվող
դիրքորոշումներից:
Մենք
շատ
կուզեինք,
որպեսզի
Հայաստանը
Ղրիմի
պարագայում
էլ
հավատարիմ
մնա ավելի վաղ հրապարակած մտադրություններին:
Մեծ Բրիտանիան մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով
հնարավորինս
աջակցում
է
ղարաբաղյան
հակամարտության
կարգավորմանը:
Ըստ
որում`արվում
է
դա
մի
քանի
մակարդակով:
Արդյո՞ք
նման
մոտեցումը
հաջողության
երաշխիք
եք
համարում:
Անշուշտ, առանց Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակի քաղաքական երկխոսության` թշնամացած հասարակությունների
մերձեցման
նկատմամբ
ցանկացած
կշռադատված
մոտեցում
ինքնին
չի
կարող
լուծել
ղարաբաղյան
խնդիրը:
Սակայն
մեզ
չափազանց
մտահոգում
է,
որ
20 տարի
շարունակ
հայ
և
ադրբեջանցի
ժողովուրդները
գնալով
ավելի
են
հեռանում
միմյանցից:
Իմ
կարծիքով,
խորհրդային
շրջանի
ընդհանուր
հիշողությունները,
երբ
մարդիկ
խաղաղ
գոյակցում
էին
կողք
կողքի,
բարեկամություն
էին
անում,
կիսում
վիշտն
ու
ուրախությունը,
աստիճանաբար
անհետանում
են:
Եվ
դա
միայն
կխանգարի
այն
ժամանակ,
երբ,
վերջապես,
դրսևորվի
համապատասխան
կամք,
և
քայլեր
ձեռնարկվեն
այդ
հակամարտությունը
կարգավորելու
անհրաժեշտությունը
հասարակություններին
բացատրելու
ուղղությամբ:
Միևնույն
ժամանակ
հասարակության
աջակցությունը
չափազանց
կարևոր
է
համաշխարհային
մակարդակի
ցանկացած
գործընթացում:
Համապատասխանաբար,
չափազանց
կարևոր
է,
որպեսզի
հաշտության
գործընթացը
հիմնվի
ղարաբաղյան
հակամարտության
մասնակից
երկրների
քաղաքացիների
կողմից
այն
բանի
գիտակցման
և
ցանկությանն
վրա,
որ
անհրաժեշտ
է
հասկանալ
միմյանց
և
միասին
ձգտել
այդ
հին խնդրի խաղաղ լուծման որոնման` այն ժամանակ, երբ դրան հանգեն Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները:
Չե՞ք կարծում արդյոք, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջընթաց ժողովրդավարացումը էապես կմոտեցներ
ղարաբաղյան
հակամարտության
կարգավորումը:
Ես խորապես համոզված եմ դրանում: Եվրոպայի օրինակով մենք տեսել ենք և շարունկում ենք տեսնել, թե ինչպես մայրցամաքի ժողովրդավարացումն իրապես լուծում
է
առաջին
հայացքից
անլուծելի
թվացող
խնդիրները:
Դա
հասարակությանը
հնարավորություն
է
տալիս
ելք
գտնել
այս
կամ
այն
բարդ
իրավիճակից` ընդհանուր շահերի հիման վրա: Օրինակների հետևից պետք չէ հեռու գնալ. հակամարտությունները Մեծ Բրիտանիայի
և
Ֆրանսիայի,
Ֆրանսիայի
և
Գերմանիայի
միջև
մնացել
են
անցյալում,
քանզի
մենք
հասկացանք,
որ
հաշտության
ճանապարհն
անցնում
է
համագործակցության միջով` հանուն մեկ ընդհանուր նպատակի: Ուստի, հիմնվելով առկա փորձի վրա, եվրոպացիները ձգտում են այն կիսել
մայրցամաքի
հարևանների
հետ:
Հենց
դրան
է
նպատակաուղղված
ԵՄ
ՙԱրևելյան
գործընկերություն՚
ծրագիրը:
Հուսով
ենք,
որ
Հայաստանը
կշարունակի
օգտվել
ՆԱՏՕ-ի և Եվրամիության
կողմից
երկրին
ընձեռվող
հնարավորություններից,
որոնք
թույլ
են
տալիս
բարեփոխել
արդարադատության
համակարգը,
զինված
ուժերը,
կառուցել
ավելի
մրցունակ
տնտեսություն:
Առավել
ժողովրդավարական
և
թափանցիկ
դարձնել
օրենսդիր,
դատական
և
գործադիր
իշխանության
տարբեր
ճյուղերն
ու
ինստիտուտները:
Մեծ Բրիտանիան, ի թիվս Արևմուտքի այլ երկրների, ակտիվորեն աջակցել է հայ-թուրքական երկխոսությանը`ուղղված Հայաստանի
հետ
Թուրքիայի
սահմանի
ապաշրջափակմանը:
Կարելի՞
է
արդյոք
ասել,
որ
Թուրքիայի
և
Հայաստանի
միջև
բաժանարար
գծերի
վերացումը
կարող
է
փոխել
Հարավային
Կովկասի
տարածաշրջանում
ձևավորված
ստատուս-քվոն:
Ներկայումս Հայաստանի գլխավոր խնդիրներից մեկն այլընտրանքների`խիստ սահմանափակ,
եթե
ոչ
լիակատար
բացակայությունն
է:
Համոզված
ենք,
որ
Թուրքիայի
հետ
սահմանի
բացումը
Հայաստանին
թույլ
կտա
ավելի
հաջող
ու
արագ
զարգացնել
տնտեսությունը:
Դա
իր
հերթին
կնպաստի
տարածաշրջանային
գործընթացներին
հանրապետության
ավելի
խորը
ինտեգրմանը:
Դա
Հայաստանի
բարգավաճման
և
ավելի
մեծ
անվտանգության
խթան
է:
Բաց
սահմանը
և
Անկարայի
հետ
դիվանագիտական
հարաբերությունների
հաստատումը
կաջակցեն
Երևանին
Ադրբեջանի
հետ
հակամարտության
խաղաղ
կարգավորմանն
ուղղված
քայլեր
ձեռնարկելու
հարցում:
Եվ վերջապես, ամենագլխավորը, դա որոշումների
կայացման
մեծ
ազատություն
կտա
Երևանին,
որոնք
կհամապատասխանեն
Հայաստանի
շահերին:
Այլ
կերպ
ասած`հայկական
դիվանագիտությունը
մանևրելու
նոր
տարածություններ
կստանա: