Հայաստանի միգրացիոն
ծառայությունն Իրաքի եզդիներից ապաստան տրամադրելու վերաբերյալ դիմում չի ստացել:
Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել են Միգրացիոն ծառայությունում:
Կառույցում նշում են, որ պատրաստ են ընդունել Իրաքի
քաղաքացիների, անկախ նրանց ազգային պատկանելությունից, սակայն տվյալ պահի
դրությամբ խնդրանք չի ստացվել:
Օգոստոսի
19-ին մամուլի ասուլիսում Հայաստանի եզդիների համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը
հայտարարել է, որ Իրաքի որոշ եզդիներ իրեն
հաղորդել են ՀՀ տեղափոխվելու մտադրության մասին: