Ձեր կարծիքով,
որո՞նք են
հայ-ադրբեջանական
սահմանին և
ղարաբաղյան հակամարտության
շփման գոտում
զինծառայողների մահվամբ
ուղեկցվող դիվերսիոն
գործողությունների հաճախակիացման
պատճառները: Դրանք
պայմանավորված են
բացառապես ղարաբաղյան
հակամարտության կողմերի
միջև հարաբերություններով, թե՞ այստեղ
ավելի գլոբալ
շահեր են
առկա:
Արդեն մի
քանի տարի
Ադրբեջանն զբաղվում
է լարվածության
սրմամբ հակամարտության
գոտում: Դրանով
իսկ զուր
փորձեր են
ձեռնարկվում շանտաժի ենթարկելու տարածաշրջանային
և ոչ
տարածաշրջանային խաղացողներին
և միակողմանի
զիջումների հասնելու
Հայաստանից ու
Արցախից: Ադրբեջանի
հրամանատարության վերջին
ակտիվ գործողությունները, հնարավոր է,
պայմանավորված են
վերջերս ԼՂՀ տարածքում ադրբեջանական
դիվերսիոն-հետախուզական
խմբի անդամների
ձերբակալությամբ և
Արցախի ու
Հայաստանի պաշտպանական
գծում խոցելի
տեղեր գտնելու
ցանկությամբ: Սակայն,
հանդիպելով համարժեք
պատասխանի, հակառակորդը
դադարեցրել է
ոտնձգությունները, և
այժմ իրավիճակն
արդեն փոքր-ինչ կայունացել է:
Չեմ կարծում,
թե գլոբալ
ուժային կենտրոնները
շահագրգռված էին
ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերջին
սրմամբ:
Գոյություն ունի
վարկածը, ըստ
որի`սահմանին
լարվածությունը պայմանավորված
է ղարաբաղյան
հակամարտության կարգավորման
վերաբերյալ միջազգային
միջնորդների նոր
առաջարկներով: Այլ
կերպ ասած`դիվերսիաներով և
փոխհրաձգություններով հակամարտության
կողմերը փորձում
են ամրապնդել
իրենց դիրքերը,
բակացությունների նոր
փուլի նախաշեմին
ցույց տալ
գլոբալ խաղացողներին
խաղաղության փխրուն
լինելը: Ի՞նչ
կարծիք ունեք
այս վարկածի
առնչորւթյամբ:
Միջնորդների նոր
առաջարկների մասին
իրեն ոչինչ
հայտնի չէ,
իսկ միջնորդների
հետ անձնական
շփումը տպավորություն
չի ստեղծել,
որ տվյալ
պահին նրանք
պատրաստի և
միմյանց միջև
համաձայնեցված նոր
առաջարկներ ունեն:
Ինչպե՞ս եք
պատկերացնում Արցախի
ապագա կարգավիճակը`հաշվի առնելով այդ
հարցի առնչությամբ
Հայաստանի և
Արցախի քաղաքական
գործիչների կարծիքներում
որոշակի տարբերությունները: Ոմանք գտնում
են, որ
Հայաստանը և
Արցախը պետք
է գոյություն
ունենան որպես
երկու առանձին
հայկական պետությունները,
իսկ ոմանք,
ինչպես, օրինակ,
ԼՂՀ վարչապետը,
Հայաստանն ու
Արցախը տեսնում
են որպես
մեկ ամբողջությունբ:
Անձամբ ես
որևէ վտանգավոր
բան չեմ
տեսնում Արցախի
կարգավիճակի առնչությմաբ
քաղաքական գործիչների
կարծիքների անհամաձայնության մեջ: Շատ
ավելի կարևոր
է, որ
Հայաստանի և
ԼՂՀ բոլոր
քաղաքական գործիչներն
Ադրբեջանից Արցախի
անջատման փաստի
միջազգային իրավական
ձևակերպման կողմնակիցներ
են: Իսկ
այն բանից
հետո, երբ
ԼՂՀ անկախության
փաստը միջազգային
ճանաչում ստանա,
ղարաբաղյան հարցը
միջազգային խնդիրներից
ազգային խնդիրների
շարք կանցնի:
Եվ այդ
ժամանակ երկու
հայկական պետությունների
քաղաքացիները կընդունեն
իրենց որոշումը:
Կարծում եմ,
որ արդի
միջազգային կոնյունկտուրան
հաշվի առնելով`Արցախի միջազգային ճանաչումը
հայ ժողովրդի
երկու հատվածների
միավորման և
պատմական Հայաստանի
արևելյան մասում
միասնական ազգային
պետության ստեղծման
ամենակարճ ճանապարհն
է:
Այնուամենայնիվ, Երևանը
բազմիցս հայտարարել
և հայտարարում
է, որ
հենց ԵԱՀԿ
Մինսկի խմբի
առաջարկած սկզբունքները
կարող են
ղարաբաղյան հակամարտության
կարգավորման առանցք
հանդիսանալ...
Չեմ կարծում,
թե ադրբեջանա-ղարաբաղյան միջպետական
հակամարտությունը կարելի
կարգավորել միջնորդների
ներկայիս առաջարկների
հիման վրա:
2009 թ. սկսած`ԼՂՀ քաղաքացիական հասարակության
ներկայացուցիչները և
փորձագետները բազմիցս
հիմնավորված հայտարարել
են ՙմադրիդյան սկզբունքների՚
ու դրանց
տարրերի իրականացման
վտանգի մասին: Հրապարակորեն
և միջազգային
միջնորդների հետ
փակ հանդիպումներում
արդեն առիթ
է եղել
հանդես գալու
ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահների
մոտեցումների փոփոխման
օգտին, քանի
որ այդ
մոտեցումները վաղուց
հնացել են
և չեն
համապատասխանում նոր
իրողություններին: Միջազգային
միջնորդները դեռ
շարունակում են
ղեկավարվել 1991 թ. վերջին ուժային
կենտրոնների կողմից
նախկին Խորհրդային
Միության տարածքում
հռչակված նոր
պետությունների նկատմամբ
ընդունված որոշումներով
և հայեցակարգերով:
Այդ ժամանակ
խիստ քաղաքական
որոշում ընդունվեց`որպես նոր պետություններ
ճանաչել այն
հանրապետությունները, որոնք
Խորհրդային Միության
ժամանակ ունեցել
են միութենական
հանրապետությունների կարգավիճակ:
Սակայն, այդ
մոտեցման կիրառման
պահին որոշ
նախկին ինքնավար
կազմավորումներ`ներառյալ
Լեռնային Ղարաբաղը,
միանգամայն օրինական
կերպով ստեղծել
են իրենց
պետությունները: Եվ
նոր պետությունների
ընտրովի միջազգային
ճանաչումն էլ
հակամարտությունների ծավալման
հիմնական պատճառներից
մեկն է
դարձել, որոնք
հետո վերաճել
են պատերազմի:
Արդեն շուրջ
քառորդ դար
է անցել
ԽՍՀՄ փլուզումից,
և ժամանակն
է հրաժարվել
վաղուց հնացած
հայեցակարգերին իրականության
հարմարեցման գաղափարից:
Հին գաղափարներից
հրաժարվելն առավել
ևս արդիական է`հաշվի առնելով, որ
2008 թվականին նախկին
մետրոպոլիաների կամքին
հակառակ նախկին
ինքնավարությունների անկախության
գործընթացի մեկնարկից
հետո միջազգային
իրավունքում և
միջազգային հարաբերություններում միանգամայն նոր իրավիճակ է
առաջացել:
Ինչպե՞ս եք
պատկերացնում ղարաբաղյան
հակամարտության կարգավորման
հեռանկարները`հաշվի
առնելով, որ
Արցախում, համենայն
դեպս, դատելով
Արա Հարությունյանի
վերջին հայտարարություններից, Մադրիդյան սկզբունքները,
որպես հակամարտության
կարգավորման իրական
մոդել, լրջորեն
չեն քննարկվում:
ԼՂՀ պաշտոնական
դիրքորոշման մասին
կարելի է դատել
միայն այն
դեպքում, եթե
նման հայտարարություններով հանդես գան
Արցախի արտաքին
քաղաքականության համար
պատասխանատու պաշտոնատար
անձինք,
այսինքն`նախագահը
և/կամ
ԱԳՆ ղեկավարը: