ՀՀ քաղաքացու գերեվարման
մասին ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումներն ապատեղեկատվություն են: Այդ մասին
հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն
Հովհաննիսյանը: Հիշեցնենք, օգոստոսի 26-ին ադրբեջտանական ԶԼՄ-ները հաղորդումներ
էին տարածել Ղազախի շրջանում Հայաստանի քաղաքացու գերեվարման մասին: Մասնավորապես,
«Ենի Մուսավաթի» հաղորդման համաձայն, իբր 55-ամյա տղամարդը հատել է սահմանը`
ապաստան խնդրելով Ադրբեջանից:
Հովհաննիսյանի
ասելով, սակայն, Հայաստանի ԶՈՒ աչալրջորեն են կատարում ամենօրյա ծառայությունը, և
սահմանի հատման մասին տեղեկատվությունը հակառակորդի ԶԼՄ-ների հերթական
անհեթեթությունն է: