Հայկական կողմը չի պատրաստվում արդբեջանցի դիվերսանտներին
խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների հետ փոխանակել: Ինչպես այսօր լրագրողների
հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այդ
դիվերսանտները քրեական հանցագործներ են և պետք է պատիժ կրեն օրենքի շրջանակներում:
Օհանյանը նաև ընդգծել է,
որ այժմ Երևանն ակտիվորեն աշխատում է խոցված ՄԻ-24 ուղղաթիռի շուրջ ճգնաժամի
դիվանագիտական լուծման ուղղությամբ:
«Իհարկե, եթե այդ
տարբերակը չաշխատի, մենք ունենք նաև այլ միջոցներ», - հավաստիացրել է Օհանյանը:
Ուսումնավարժական թռիչք իրականացնող ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը նոյեմբերի 12-ին խոցվել է ադրբեջանական ԶՈւ կողմից: Ուղղաթիռում եղել են Լեռնայինն Ղարաբաղի ԶՈՒ երեք սպաներ` Սերգեյ Սահակյանը, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանը:
ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների հարցերի պետական հանձնաժողովը ԿԽՄԿ աջակցությունն է խնդրել անձնակազմի անդամներին վերադարձնելու գործում: Ադրբեջանը շարունակում է ուղղաթիռի անկման վայրի
ինտենսիվ գնդակոծումը` թույլ չտալով մոտենալ դրա բեկորներին:
Դիվերսանտներին
ուղղաթիռի անձնակազմի անդամների հետ փոխանակելու գաղափարը հնչում է Ադրբեջանի
փորձագիտական շրջանակներում: