Beeline-ը ներկայացնում է «Սմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորություններիե հատուկ առաջարկը կանխավճարային հաշվարկային համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հատուկ առաջարկը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել Beeline Smart սմարթֆոն և ստանալ 2 ամիս ՙԱնսահմանափակ ինտերնետ Premiumե ծառայությունը ընդամենը 29 900 դրամով: Ակցիայից կարող են օգտվել Beeline-ի ինչպես նոր, այնպես էլ գործող բաժանորդները: Առաջարկի շրջանում Ինտերնետի արագությունը կկազմի մինչև 512 կբ/վրկ:
ՙԱյսօր մեր ընկերությունում հայտարարված է «Հաճախորդների օրե, որը նվիրված է մեր հերթական հատուկ առաջարկին£ Ղեկավարական ողջ անձնակազմն աշխատում է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում, ներկայացնում մեր բաժանորդներին ամանորյա առաջարկները և շնորհավորում նրանց գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը£ Սա իսակապես եզակի հնարավորություն է մատչելի գնով ձեռք բերել սմարթֆոն և 2 ամիս օգտվել անսահմանափակ ինտերնետից` առանց հետագա պարտավորությունների£ Ավելին, ես համոզած եմ, որ այս սմարթֆոնը կարող է դառնալ ամանորյա հրաշալի նվեր Ձեր հարազատների և ընկերների համար՚, - նշել է Հայաստանում Beeline-ի լխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙՀեռախոս սուպեր գնով՚ և ՙՍմարթֆոն + 2 ամիս ինտերնետ առանց հետագա պարտավորությունների՚ հատուկ առաջարկները կկգործեն մինչև 2015 թ. փետրվարի 28-ը ներառյալ£ ՙԱնսահմանափակ ինտերնետ Premium (Պրեմիում)՚ ծառայությունների գործողության ժամկետը կարելի է ստուգել`հավաքելով *118# հրահանգը: