Հայաստանի
Անկախության հռչակագրի ընդունոմը մեր պատմության փայլում պահերից մեկն է, 1990
թվականի օգոստոսի 23-ին հաջողվեց իրականացնել հայ ժողովրդի բազմադարյա երազանքը:
Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը
հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը, ով, 1990 թվականին, լինելով
Հայկական ՊՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, կարդացել է Անկախության հռչակագիրը:
«Այն ժամանակ մենք գործում
էինք մեր ընկերների ձգտումներով, այդ թվում նաև նրանց, ովքեր չապրեցին մինչև այդ
օրը, իրենց կյանքը զոհեցին հանուն Հայաստանի և Արցախի ազատության ու անկախության:
Մենք դրեցին մեր Հայրենիքի հետագա զարգացման և բարգավաճման հիմքերը: Փաստաթուղթն
արտահայտում էր մեր ժողովրդի դարավոր երազանքը, այն դարձավ մեր պայքարի եզրափակիչ
կետը: Իր ռոմանտիզիմով հանդերձ, փաստաթուղթը լիովին իրատեսական էր`իր 12 կետերի
իրականացման առումով: Հռչակագիրը նշեց մոտ 40 հրատապ, անհապաղ լուծում պահանջող
պրոբլեմ: Դա և Ռազմական ուժերի ստեղծումն էր, և պետական մյուս կառույցների
ստեղծումը, և ընտրական համակարգի ստեղծումը, ինչպես նաև տնտեսության զարգացումը և
այլն: Հռչակագիրը հիմք հանդիսացավ երկրի 1995 թվականի Սահմանադրությունն
ընդունելու համար»,-նշել է Մանուկյանը:
Նրա
խոսքով, այդ ամենը ջարդվեց 1998 թվականի հեղաշրջման հետևանքով: Ազատության և
անկախության գաղափարները մղվեցին երկրորդ պլան: «Իշխանույթունը կորցրեց կապն այդ
փաստաթղթի հետ, ինչը շարունակվում է մինչ օրս: Իշխող ռեժիմն անում է ամեն ինչ,
որպեսզի մեր քաղաքացիների գիտակցությունից արմատախիլ անի, ջարդի անկախության
գաղափարը: Արվում է ամեն ինչ` քաղաքացիներին նվաստացնելու և երկրից նրանց
հեռանալու համար: Երկիրը չի կարող լինել անկախ, եթե նրա քաղաքացիները չեն
ցանկանում այնտեղ ապրել: Ներկայիս իշխանություններն անկախության թշնամիներն են:
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ մեզ դեռ կհաջողվի փոխել ներկայիս իրավիճակը:
Անկախության սերունդը դեռ ողջ է»,-նշել է Մանուկյանը: