Ադրբեջանը կցանկանար, որպեսզի Լեռնային Ղարաբաղի
հակամարտության կարգավորման շուրջ յուրաքանչյուր հանդիպում լիներ արդյունավետ,
որպեսզի այդ գործընթացը տեղից շարժվի: Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը, հոկտեմբերի
15-ին ճեպազրույցում այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը`
մեկնաբանելով Ադրբեջանի և Հայաստանի նախագահների առաջիկա հանդիպումը Փարիզում:
Նրա ասելով, Ադրբեջանը
պատրաստ է ձեռնամուխ լինել հաշտության մեծ համաձայնագրի մշակմանը: Մամեդյարովը
նշել է, որ մի շարք առաջարկներ են եղել կառույցների միջև աշխատանքային խմբեր
ստեղծելու վերաբերյալ` զորքերի դուրս բերման, փախստականների վերադարձի,
հաղորդակցությունների բացման
ենթակառուցվածքների ստեղծման նպատակմով:
«Ադրբեջանը պատրաստ է
ձեռնամուխ լինել նման բանակցությունների` փորձագետների մակարդակով: Մենք սպասում
ենք հայկական կողմի պատասխանին», - եզրափակել է նա: