ՀՀ առողջապահության նախարարի 2014
թվականի դեկտեմբերի 18-ի հրամանով դադարեցվել է Ֆրանսիայի, Ֆամար Օրլեանս
դեղագործական ընկերության արտադրության (գրանցման հավաստագրի իրավատեր` Նովարտիս
Քոնսումեր Հելթ Ս.Ա., Շվեյցարիա) ՙԹերաֆլյու էքստրա խնձորի և դարչինի համով
(պարացետամոլ, ֆենիրամին (Ֆենիրամինի մալեատ), ֆենիլէֆրին (Ֆենիլէֆրինի
հիդրոքլորիդ), ներքին ընդունման լուծույթի
դեղափոշի, 650մգ+20մգ+10մգ, 21.78գ փաթեթիկներ(10)՚ դեղի ներմուծված F1855 սերիայի
շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում:
Առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն,
նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները
պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական
կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները: