Առաջին
թուրքական ընկերությունը` Ozturkler Holding-ը, որն զբաղվում է բնակարանային համալիրների
շինարարությամբ, սկսել է գործունեությունը Հայաստանում:
Ինչպես
հաղորդում է «Սաբահը», Ընկերության ղեկավար Յուսուֆ Օզթուրքն ավելի վաղ
շինարարարական բիզնեսով է զբաղվել Աֆրիկայում, սակայն, ինչպես նա խոստովանել է
թերթին, Հայաստանը շատ հրապուրիչ երկիր է նոր-բիզնես-ծրագրեր իրագործելու առումով:
«Ես առաջին թուրք գործարարն եմ, որը պաշտոնապես գործուենություն է սկսում
Հայաստանում: Մենք արդեն սկսել ենք նոր բնակարանային համալիրի շինարարությունը:
Սկզբում նախատեսում ենք հանձնել հինգ հազար բնակարան, սակայն պահանջարկը
գերազանցնում է 300 հազարը: Հայաստանը
փոքր երկիր է, սակայն այստեղ մեծ փողեր կան», - հավաստիացրել է թուրք
գործարարը