Հայկական կողմը կորուստներ չունի Տավուշի մարզի Մովսես,
Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի նախաձեռնած
փոխհրաձգության հետևանքով:
Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության
նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ
զրույցում: Նա նաև հաղորդել է, որ ադրբեջանական կողմում կան վիրավորներ: «Հայկական
կողմն սկսել է պատասխանել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանն անընդհատ կրակ է
բացել», - նշել է Հովհաննիսյանը, ընդգծելով, որ հակառակորդի ակտիվացումը սեզոնային
բնույթ է կրում և պայմանավորված է ցանքի աշխատանքների սեզոնով: