Հայաստանի շուկան
դեռ երբեք չէր եղել նման ծանր վիճակում: Այս մասին այսօր կայացած ասոլիսում
հայտարարել է հայտարարեց փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միության նախագահ
Ստեփան Ասլանյանը:
Ասլանյանի կարծիքով, փոքր բիզնեսի ոլորտոմ իրավիճակի վատթարացման գլխավոր
գործոններից է քաղաքի կենտրոում մեծ սուպերմարկետների բացումը, ինչը բացասականորեն
անդրադարձավ ոչ մեծ խանոթների գործոնեության վրա: Ըստ տվյալների, միայն վերջին 2
տարիներին հանրապետոթյունում փակվել է ավելի քան 10 հազար խանութ: Հաջորդ գործոնը,
նշել է Ասլանյանը, դրամի արժեզրկումն է, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս
գալու ձեռներեցների ի վիճակի չլինելը:
Ըստ Ասլանյանի, կառավարությունը հստակ քայլեր չի ձեռնարկում փոքր բիզնեսի
զարգացման ուղղությամբ, ծանրաբեռնելով նրանց ծանր հարկերով: Նա նաև նշել է, որ
փոքր ձեռներեցությամբ զբաղվողների միությունը բազմաթիվ անգամ նախագծեր է ներկայացրել
հարկային օրենսդրոթյունում փոփոխոթյուններ կատարելու ուղղությամբ: Դրանցից մեկն էլ
վերջերս կառավարությանը ներկայացված փաստաթուղթն է, որով փաստաթղթաշրջանառության
հարկը նախատեսվում է 1%, իսկ դրա բացակայության դեպքում` 3.5%: Սակայն,
կառավարոթյունը մինչ օրս չի արձագանքել Միության կողմից ներկայացված նախագծին:
ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում Ասլանյանը նշել է, որ փոքր բիզեսում
շրջանառությունից հավաքագրված հարկերը կազմում են ՀՀ հարկային բյուջեի ընդամենը
1%-ը, և այդ ցուցանիշը տարեցտարի մոտեում է զրոյին: Ասլանյանի կարծիքով, նման ոչ
մեծ թվերի պարագայոմ պետությունը պետք է փոքր ձեռնարկություններին տրամադրի
հարկումից ազատելու ժամանակավոր իրավունք:
«Ներկայումս ողջ հասարակոթյունը,
ինչպես ձեռներեցները, այնպես էլ սովորոկան քաղաքացիները, գտնվում են շփոթության մեջ»,-հայտարարել
է Ասլանյանը, հավելելով, որ հաջորդ տարվա հունվարից փոքր ձեռներեցությամբ
զբաղվողների միությունն առավելագույնս կուժեղացնի իր ակտիվությունը երկրի փոքր
բիզնեսին փրկելու ուղղությամբ ակցիաների անցկացումով: