Հայաստանն անցել է «կարմիր գիծը», որից այն կողմ արդեն
երկրի տնտեսական անվտանգությունն է: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանի ամբիոնից
հայտարարել է ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքով,
միջազգային պրակտիկան վկայում է, որ պետության միջազգային պահուստները պետք է
գերազանցեն ներմուծման ծավալները, ընդ որում, առնվազն մեկուկես տարվա կտրվածքով:
2013 թվականի առաջին կիսամյակում ներմուծման ծավալները դեպի Հայաստան կազմել են
2.238 մլրդ.դոլար: Միևնույն ժամանակ, 2014 թվականի հունվարին միջազգային
պահուստների ծավալները կազմել են 2.113 մլրդ.դոլար, իսկ դեպտեմբերին նվազել են
մինչև 1.663 մլրդ.դոլար: Այսպիսով, ՀՀ Կենտրոնոկան բանկի միջազգային պահուստների
ծավալները նվազել են 500 մլն.դոլարով: «Հետևաբար, այսօր խոսքը գնում է երկրի
տնտեսական անվտանգության մասին»,-հայտարարել է պատգամավորը:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության վերլուծաբանների, հինգ տարիներ իկտրվածքով Հայաստանի ոսկու և
արժույթի պահոստները ծածկում էին արտաքին պարտքի ավելի քան կեսը, բայց ճգնաժամի
ֆոնի ներքո պահուստների անկումը և տարեցտարի աճող արտաքին պարտքն ավելի են
մեծացրել վերջինիս դոմինանտը: Սակայն, 2013-ին պետության պահուստների 25.2%
ավելացումը թույլ տվեցին արտաքին պարտքի 58% ծածկում, 2012-ի 49%-ի փոխարեն:
2013-ի առաջին կիսամյակի արդյունքներով, երկրի ոսկու-արժույթի պահուստներն
ապահովում էին արտաքին պարտքի 47%-ը: Ընդ որում, այդ ծածկման աստիճանը նվազում է,
քանի որ ոսկու և արժույթի պահուստներն ավելի արագ տեմպերով են պակասում, քան
արտաքին պարտքը: Այսպես, 2014 թվականի առաջին կիսամյակում երկրի ոսկու և արժույթի
պահուստները կրճատվել են 20.7% (արտաքին պարտքը նվազել է ընդամենը 0.8%-ով), ընդ
որում, միայն 2-րդ եռամսյակում կրճատվել է 9.4%, միաժամանակ ցուցադրելով 26.6%
տարեկան աճ:
Հիշեցնենք,
որ Հայաստանի արտաքին ընդհանուր պարտքը 2014-ի հունվարի 1 – ին
կազմել է 1.9 տրիլիոն դրամ կամ 4.6 մլրդ.դոլար, որի կառուցվածքում արտաքին պարտքը
կազմել է 1.6 տրլն.դրամ կամ 3.9 մլրդ.դոլար, իսկ ներքին պարտքը կազմել է 279.7
մլրդ.դրամ կամ 689.4 մլն.դոլար: Ոսկու և արժույթի պահուստները 2014-ի հունվարի
1-ին կազմել է 2.3 մլրդ. դրամ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.5
տրլն.դրամ կամ 3.7 մլրդ. դոլար, իսկ ներքին պարտքը կազմել է 255.5 մլրդ.դրամ կամ
633 մլն.դոլար: Ոսկու և արժույթի պահուստները 2013-ի հունվարի 1-ին կազմել են 1.8
մլրդ.դրամ: