Վաշինգտոնը չի մեկնաբանում Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ դատավարությունը: Այդ մասին հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ջեն Փսակին հոկտեմբերի 28–ին ճեպազրույցի ժամանակ:
ՙՆման մասնավոր դեպքերում մենք շատ տեղեկությունների չենք տիրապետում՚,- հայտարարել է նա: Միաժամանակ նա Պետդեպարտամենտի անունից կողմերին կոչ է արել հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկել: ՙՄենք կողմերին կոչ ենք անում կրկնապատկել ջանքերը բանակցությունների սեղանի շուրջ՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակով՚,- ասել է Պսակին:
Նշենք, որ ներկայումս Լեռնային Ղարաբաղում դատավարություն է ընթանում ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ: ԼՂՀ Ոստիկանության տվյալներով, Ադրբեջանի քաղաքացիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը հունիսի 29-ին զիված ապօրանաբար հատել են ԼՂՀ պետական սահմանը և ներթափանցել Շահումյանի շրջանի տարածք` հետախուզական գործունեություն ծավալելու նպատակով: Նրանք հատուկ առաջադրանքով տեղեկատվություն են հավաքել, և իրականացրել լրտեսական գործունեություն: Նրանք հուլիսի 4-ին զենքի կիրառմամբ առևանգել են անչափահաս Սմբատ Ցականյանին, ում դիակը հայտնաբերվել է հուլսի 15-ին Շահումյանի շրջանի Քավաճառ և Մանաշիդ համայնքների անտառային գոտում` հրազենային վիրավորումներով: Հուլիսի 11-ին Հասանովը Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ազգային ատելության հողի վրաի հրազենից արձակած գնդակով սպանել է Երևանի բնակիչ Սարգիս Աբրահամյանին, իսկ Ձորաղբյուր գյուղի բնակչուհի Կարինե Դանիելյանին հրազենային վիրավորում է պատճառել: Հասանովը զինված դիմադրություն է ցույց տվել իր ձերբակալման գործողության ժամանակ և վնասազերծվել է: Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը կալանավորվել են: