«ԵԱՀԿ
Մինսկի խումբը պետք է վստահել սովորեցնի ոչ թե Ադրբեջանին, այլ` Հայաստանին»:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ,
Փախստականների և հարկադրաբար տեղահանվածների գործերի պետհանձնաժողովի նախագահ Ալի
Հասանովը:
«Մինսկի խմբի երկրները
վերջին ժամանակներս հաճախ են օգտագործում «վստահություն» բառը: Թող իմանան`
մեզ պետք չէ սովորեցնել, թե ինչ է վստահությունը: Ադրբեջանցի ժողովուրդը
պատմականորեն միշտ ապրել է` վստահելով հարևաններին: Նրանք թող հայերին սովորեցնեն
վստահել: Նրանց առջև այդպիսի պայման դնեն», - ընդգծել է նա:
Հասանովն
ընդսմին հայտարարել է, թե Մինսկի խումբը կորրցել է իր կարևորությունը, և
ադրբեջանցի ժողովուրդն այլևս այդ կառույցին չի հավատում: