Հայաստանի Հանրապետական վարչապետի պաշտոնում Հովիկ
Աբրահամյանին ՀՀ նախագահի և Հանրապետական կուսակցության կողմից լայն
իրավասություններ են ընձեռվել՝ կառավարությունում կադրային փոփոխութոյւնների կատարման
առումով:
Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի
քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա ընդգծել է, որ Հովիկ Աբրահամյանը լիազորված է
իր հայեցողությամբ կատարել կադրային փոփոխութոյւններ, նշանակել նախարարների՝
նույնիսկ ոչ ՀՀԿ-ի շարքերից, ելնելով բացառապես նրանց մասնագիտական
ունակությւոններից: «Սակայն», այդ նշանակումները չպետք է բխեն խնամի-բարեկամ
հարաբերություններից, նշել է Շարմազանովը: Նա նաև չի բացառել իշխող կոալիցիայի
ստեղծման հնարավորությունը, նշելով, որ ՀՅԴ Դաշնակցությունը տրամադրված է
կառուցողական: Շարմազանովը հերքել է լրատվամիջոցներւմ շրջանառվող լուրերն այն
մասին, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնանկ է արվել այն պատճառով, որ
նրա կողմից իրականացվող քաղաքականությունը չեր համապատասխանում Մաքսային միությանը
Հայաստանի անդամագրման գործընթացներին:
«Սարգսյանի կառավարությունն այդ ուղղությամբ հսկայական
աշխատանք է կատարել, իսկ Աբրահամյանն այն կշարունակի»,-նշել է Շարմազանովը: Նա նաև
հաղորդել է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր գործունեությունը կշարունակի
դիվանագիտության ոլորտում:
Նշենք, որ ինչպես հաղորդել է ԱրմԻնֆո գործակալության՝
ՀՀԿ-ում ունեցած բարձրաստիճան աղբյուրը, Հովիկ աբրահամյանը մտադիր է որպես
արդարադատության նախարար իր հետ կառավարություն տանել ՀՀ խորհրդարանի պետա-իրավական
հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանին՝ որպես արդարադատության նախարար: Իսկ Խորհրդարանի
խոսնակի պաշտոնում շրջանառվում է հանրապետական-պատգամավոր Կարեն Կարապետյանի
անունը, ով հանդիսանում է «Տաշիր» կոնցեռնի սեփականատեր Սամվել Կարապետյանի
հարազատ Եղբայրը: Աակայն, ԱրմԻնֆո գործակալության ՀՀԿ-ում եղած աղբյուրները ԱԺ խոսնակի
պաշտոնում նշում են ներկայիս փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի անունը: