Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Երեթշաբթի, 2 Սեպտեմբերի 2014

Մանուկյան Կարինե

Չնայած բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդը» «հավանություն» է ստացել Թուխմանուկի նոր պոչամբարի կառուցման համար

Չնայած բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդը» «հավանություն» է ստացել Թուխմանուկի նոր պոչամբարի  կառուցման համար

Չնայած
բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդ» ընկերությունը «հավանություն» է ստացել
Թուխմանուկի երրորդ պոչամբարի  կառուցման
համար:


 


Ինչպես սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում պատմել է
բնապահպան Գրետա Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 30-ին
շրջակա միջավայրի վրա ներգործության դրական գնահատական է տվել նախագծին: Մինչդեռ
բնապահպանները հետագա 1,5 ամսում չէին կարողանում պաշտոնական տեղեկատվություն
ստանալ այն մասին, թե արդյոք նախագիծն արժանացել է «հավանության»: Արդյունքում`
դրական գնահատականի մասին բնապահպաններին հայտնէ դարձել միայն օգոստոսի 23-ին`
Global Gold Mining-ի կայքում զետեղված տեղեկատվության շնորհիվ:


 


«Մենք գործ ունենք եզակի երևույթի հետ, երբ այդ նախագիծը
դրական գնահատական է ստանում, չնայած Մելիք գյուղական համայնքի բողոքին, որի
մերձակայքում կառուցվելու է պոչամբարը», - նշել է իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նրա
ասելով, գյուղացիներն արդեն նամակ են հղել բնապահպանության նախարարին` առաջարկելով
մեկնել Մելիք և տեղում ծանոթանալ իրավիճակին: Մասնավորապես, գյուղի  բնակիչները դժգոհում են այն առնչությամբ, որ
Թուխմանուկի երկու հին պոչամբարները չեն վերամշակլվել, ինչը բնահողի աղտոտման
վտանգ է կրում:


 



Անցած
տարի բնապահպանները Գլխավոր դատախազությանը կոչ էին արել պարզել Թուխմանուկի
հանքավայրի մշակման լիցենզիային առնչվող իրավիճակը: 2005 թվականի ընդերքօգտագործման
թույլտվության համաձայն, հանքավայրը 2 տարի պետք է մշակվեր բաց եղանակով, ինչից
հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր ներկայացնել նոր նախագիծ և անցնել
Թուխմանուկի փակ մշակման: Չնայած այդ պահանջին` «Մեգո Գոլդ» ընկերությունը (Global
Gold Mining դուստր), բնապահպանների կարծիքով, կասկաածելի եղանակներով երկարաձգել
է բաց մշակման լիցենզիան:

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
5190

 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի