Սահմանադրական
ռեֆորմները Սերժ Սարգսյանի հերթական բլեֆն է, ով ցանկացած գնով ձգտում է 2018
թվականից հետո էլ մնալ իշխանությունում` երբ կավարտվի նախագահության երկրորդ
ժամկետը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոնբ
Զուրաբյանը, սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկման ընթացքում:
Նրա խոսքով, սահմանադրական փոփոխությունների քող ներքո
իշխանություններն, իրականում, ցանկանում են հասարակության վզին փաթաթել մի նոր
Սահմանադրություն, որը Սերժ Սարգսյանին թույլ կտա, որպես «Հանրապետական
կուսակցության Գլխավոր քարտուղար», իր ձեռքում պահել կառավարման լծակները: «Այդ
իրավիճակն ինձ հիշեցնում է Կենտրոնական և Հարավային Ամերիկայի «բանանային
հանրապետություններին», որտեղ յուրաքանչյուր նոր ղեկավարի գալով փոխվում էր նաև
Սահմանադրությունը: Հայ Ազգային Կոնգրեսն ամեն կերպ դրան կխոչընդոտի»,-ասել է
Զուրաբյանը:
Նա
վստահ է, որ այսօր Հայաստանում երկրի Հիմնական օրենքը փոխելու անհրաժեշտությունը
չկա: Զուաբյանը նշել է, որ տարբեր երկրների քաղաքական պատմությունները ցույց են
տալիս, որ Սահմանադրությունը սովորաբար փոխվել է հեղափոխություններից,
միապետությունների տապալումից, արտաքին թշնամուց պատերազմում կրած աղետալի
պարտություններից, ինչպես նաև նմանատիպ հսկայական այլ ցնցումներից հետո: