Եթե իշխանություններն ընդունեն ՀՅԴ առաջարկած 7 կետերը, կուսակցությունը կոալիցիա կկազմի Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով, ՀՀԿ կողմից առաջարկված 7 կետերի ընդունման դեպքում մեկ տարի անց երկրի սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ կբարելավվի: ՙՍակայն, եթե կետերն ընդունվեն մասամբ, կուսակցությունը կմնա ընդդիմությունը և կշարունակի պայքարել բարեփոխումների համար՚,- ընդգծել է նա:
Ռուստամյանը նաև նշել է, որ այս պահին ՀՀԿ հետ բանակցությունները շարունակվում են, և ՀՅԴ դիրքորոշումը քաղաքական դաշտում կախված է բացառապես իշխանություններից: ՙՄենք հանդես ենք գալիս փոփոխությունների օգտին, և եթե դրանք չլինեն, կոալիցիայի մեջ մտնելու իմաստ չկա՚,-ասել է նա:
Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հետ քաղաքական խորհրդակցությունների ընթացքում ՀՅԴ-ն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն առնչվող 7 կետ, այդ թվում`կառավարման խորհրդարանական համակարգին անցումը: