Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026 13:24
Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» պաշտոնական բացման արարողությանը։ Այդ մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ >>>
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026 13:22
Արմինֆո. Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովի անցկացման վայրը կլինի Էկվադորը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը: >>>
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026 13:21
Արմինֆո. Հոկտեմբերի 30-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը։ >>>
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026 12:53
Արմինֆո. Հայաստանը Ռուսաստանի հետ կապերից հրաժարվելու դեպքում կարող է իդեալական աշխարհաքաղաքական ավար դառնալ նրանց համար, ովքեր դարերով սպասել են պահի, որպեսզի այն բաժանեն ազդեցության ոլորտների, կարծում է լրագրող Դմիտրի Կիսելյովը, որի խոսքը մեջբերում է "ՌԻԱ Նովոստի"-ն: >>>
|
Շաբաթ, 31 Հոկտեմբերի 2026 12:05
Արմինֆո. Հայաստանն ընդգրկվել է այն 29 երկրների շարքում, որտեղ Ռուսաստանը նախատեսում է տեղեկատվական-խորհրդատվական կենտրոններ բացել: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Կլիմովը։ >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 17:51
Արմինֆո. Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, խմբակցության անդամներ Լիանա Մանուկյանն ու Ռուբեն Մխիթարյանը հոկտեմբերի 30-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի հետ։ >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 17:46
Արմինֆո. Նյու Դելիում կայացել են Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Հնդկաստանի ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղար Սիբի Ջորջի գլխավորությամբ: >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 17:44
Արմինֆո.Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը 2026 թվականի նոյեմբերի 8-9-ը կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 14-րդ նիստին: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, համապատասխան հրամանագիրն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 13:46
ԱրմԻնֆո. ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը հանդիպել է Սլովենիայի արտաքին գործերի և եվրոպական գործերի նախարար Տոնե Կայզերի հետ։ >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 13:35
ԱրմԻնֆո. GullivAir-ի կողմից Bulgaria Air-ի հետ համագործակցությամբ իրականացվող կանոնավոր չվերթները կսկսվեն 2026 թվականի նոյեմբերի 7-ին: Այս մասին հայտարարվել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանատան հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա պաշտոնական Facebook-յան էջում: >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 13:09
ԱրմԻնֆո. ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ԵԱՀԿ տնտեսական և բնապահպանական գործունեության համակարգող Բակիտ Ջուսուպովի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակներում։ >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 11:55
Արմինֆո. Հայ ուռուցքաբան Գևորգ Թամամյանը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կազմակերպության կայքում տեղադրված հայտարարությանը: >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 11:46
ԱրմԻնֆո. Հոկտեմբերի 30-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորած պատվիրակությանը: Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաև Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: >>>
|
Ուրբաթ, 30 Հոկտեմբերի 2026 11:13
Արմինֆո. 2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մասնակցել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի (COP-17) կողմերի 17-րդ համաժողովի շրջանակներում կազմակերպված վահանակային քննարկմանը, որը նվիրված էր շրջակա միջավայրի սկզբունքների իրավական մեկնաբանությունից մինչև դրանց գործնական կիրառումը և արդյունավետ շրջակա միջավայրի պաշտպանության ապահովումը։ >>>
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026 20:33
Արմինֆո. Հոկտեմբերի 29-ին Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Օքսֆորդի համալսարանի Բլեքֆրայերս Հոլի Լաս Կասասի սոցիալական արդարության ինստիտուտի տնօրեն, ավագ գիտաշխատող դոկտոր Հյուգո Սլիմին։ >>>
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026 17:30
Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, հնդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Սլովենիայի միջև հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։ Նիկոլ Փաշինյանը և Տոնե Կայզերը կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացումն ու տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը՝ այդ առումով շեշտելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
Անդրադարձ է կատարվել նաև տնտեսության, տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում կապերի զարգացմանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում, կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը և տրանսպորտային կապերի զարգացումը: >>>
|
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2026 13:01
ԱրմԻնֆո. Հայաստանը հետաքրքրված է Հնդկաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ և Հնդկաստանի փորձի ուսումնասիրությամբ՝ «Գենետիկական ռեսուրսների հասանելիության և դրանց օգտագործումից բխող օգուտների արդարացի բաշխման մասին» Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում: Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, այս մասին հայտարարել է շրջակա միջավայրի գործակալության ղեկավար Համբարձում Մաթևոսյանը՝ ելույթ ունենալով ABS-ին նվիրված միջոցառման ժամանակ: >>>
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026 22:46
Արմինֆո. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «իվանների» մասին Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի աղմկահարույյց գրառումը: >>>
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026 22:44
Արմինֆո. Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և հայկական տնտեսության վրա այդ քայլի հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէր ոչ մեկի համար, ով խորասուզված է այս թեմայի մեջ, այդ թվում՝ նաև Հայաստանի կառավարության համար: Այս մասին հոկտեմբերի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը մեկնաբանելու խնդրանքին, թե դա արտաքին ուժերի կողմից Հայաստանում իշխանափոխության երրորդ փորձն է։ >>>
|
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի 2026 18:57
Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ >>>
|