«Սերժ Սարգսյանը, չլինելով օրինական ճանապարհով ընտրված նախագահ, հետևաբար` չունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացնելու իրավունք, 2013 թվի սեպտեմբերի 3-ին կատարել է պետական դավաճանություն՝ վտանգի տակ դնելով մեր պետության անկախությունը և ինքնիշխանությունը», - ասվում է «Ինքնիշխան Հայաստան» նախաձեռնող խմբի հռչակագրում, որի
տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո գործակալությանը:
«Չունենալով ո՛չ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համաձայնությունը, ո՛չ կառավարության և ո՛չ Ազգային ժողովի որոշումը՝ Սերժ Սարգսյանը Մոսկվայում կայացրել է միանձնյա որոշում՝ հայտարարելով, որ Հայաստանը ցանկություն է հայտնել միանալ Մաքսային միությանը և մասնակցել Եվրասիական միության ստեղծմանը:
Մաքսային միությանը և
Եվրասիական միությանը
միանալու արդյունքում
մեր երկիրը
ստիպված է
լինելու զիջել
ինքնուրույն որոշումներ
ընդունելու իր
գործառույթը վերպետական
մի մարմնի,
ինչը խախտում
է Հայաստանի
Հանրապետության Սահմանադրությունը: Բացի այդ, դրանով
Հայաստանն իր
ապագան կապում
է բռնապետական
կառավարման համակարգ
ունեցող, մարդու
հիմնարար իրավունքներն
ու ազատությունները շարունակաբար ոտնահարող և
բնական ռեսուրսների
գերշահագործման վրա
հիմնված, հետամնաց
տնտեսություն վարող
երկրների հետ:
Մեր և մեր
գալիք սերունդների
ապագան, բարեկեցիկ
և արժանապատիվ
կյանքով ապրելու
իրավունքը չեն
կարող կասկածի
տակ դրվել
ոչ լեգիտիմ
նախագահի հակասահմանադրական գործողություններով: Ելնելով ՀՀ
Սահմանադրության և
ՀՀ ինքնիշխանության բացարձակ գերակայությունից՝ մենք
հայտարարում ենք
դիմադրության գործողությունների շարք սկսելու մասին», - ասվում է հռչակագրում: