ՎՏԲ-Հայաստան Բանկը ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանում Gallup International Association գրասենյակի պաշտոնական ներկայացուցչության հարցման արդյունքներով: «Հայաստանի լավագույն բանկ 2013» դիպլոմն այսօր ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևին հանձնեց Հայաստանում Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունից, Հոկտեմբերի վերջին անցկացրած հարցմանը մասնակցել է 1067 մարդ Երևանի բոլոր համայնքներից ու Հայաստանի բոլոր մարզերից։
Աղբյուրի համաձայն, հարցման արդյունքներով, հանրապետության լավագույն բանկ է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բանկը, որը հավաքել է հարցվածների ձայների մեծամասնությունը: Այն հարցին, թե որ բանկի ծառայություններից եք օգտվում, պատասխանողների մեծ մասը մատնանշել է ՎՏԲ–Հայաստան բանկը, մեծամասնությունն էլ այն խորհուրդ կտա իր ընկերներին և ծանոթներին:
«Մեզ համար մեծ պատիվ է այն, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը Gallup International Association-ի հարցման արդյունքներով լավագույն բանկն է Հայաստանում: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների ու Հայաստանի բնակչության վստահությունը: Այս արդյունքին հնարավոր է եղել հասնել մեր աշխատակիցների ամենօրյա աշխատանքի շնորհիվ, որոնք հաջողությամբ իրականացնում են Բանկի զարգացման ռազմավարությունը, մարքետինգային ու իմիջային հաղորդակցությունը: Շնորհակալ եմ հարցմանը մասնակցած բոլոր աշխատակիցներին, մեր հաճախորդներին ու գործընկերներին մեր գործունեությունը բարձր գնահատելու համար»,-
նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
«Կարծում եմ, այս հաջողությունը պետք է դիտարկել որպես տրամադրվող ծառայությունների որակի անփոփոխ բարձրացման ու բնակչության աճող կարիքներին բանկային պրոդուկտների հարմարեցման փուլ: Շնորհավորում ենք ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր աշխատակիցներին ու ղեկավարությանը այս գերազանց արդյունքի և արժանի գնահատականի համար և մաղթում ենք միշտ լինել հաջողության գագաթնակետին»,-ասել
է Հայաստանում
Gallup International Association գրասենյակի ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը:
Նշենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: