Դեկտեմբերի 12-ին Երևանում մեկնարկել է Սևծովյան
տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների 29-րդ
նիստը:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆոյի թղթակիցը, նիստի մեկնարկն
ուղեկցվել է բողոքի ակցիայով` ընդդեմ
Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի այցի: Ակցիան, որը կազմակերպել են
ՀՅՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և
ՀՅԴ երիտասարդական միությունը նպատակ ունի Թուրքիային և համաշխարհային
հանրությանը հիշեցնել Անկարայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և
ցեղասպանության զոհերի ժառանգներին փոխհատուցում վճարելու անհրաժեշտության մասին,
ինչպես նաև նշել այդ երկրի հակահայկական գործողությունները: Ակցիայի ընթացքում
քաշքշուկ է առաջացել դրա մասնակիցների և իրավապահ մրամինների աշխատակիցների միջև:
Հիշեցնենք,
որ ՀՀ ԱԳՆ հաղորդման համաձայն, նիստում կամփոփվեն կազմակերպությունում Հայաստանի
վեցամսյա նախագահության արդյունքները: Երևան կժամանի նաև ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար
Վիկտոր Ցվիրկունը: Նիստի արդյունքում ՍԾՏՀԿ նախագահությունը կփոխանցվի
Բուլղարիային: