Arminfo.info



 Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2013

Տիգրան Խաչատրյան

Ասմուս Ռոտնե. Ներկայումս քչերն են ներդրումներ կատարում իրենց սեփական բիզնեսում

Ասմուս Ռոտնե. Ներկայումս քչերն են ներդրումներ կատարում իրենց սեփական բիզնեսում

 2013 թվականի երրորդ
եռամսյակում բանկին վերջապես հաջողվեց ապահովել որոշակի շահույթ, ինչը թույլ տվեց
զգալիորեն կրճատել կուտակված վնասը: Ե՞րբ բանկին կհաջողվի ամբողջովին զրոյացնել
վնասը և ունենալ աճող շահույթ: Մտադի՞ր եք արդյոք զգալիորեն ակտիվացնել
վարկավորումը, և ի՞նչ առաջնահերթութուններ են այդ առումով արդեն նախատեսված:


 


Ներկայումս մենք արդեն
դուրս ենք եկել վնասներից, անցնելով շահութաբերության: ProCredit-ի փորձը
մյուս երկրներում ցույց է տալիս, որ «դուստրերին» հաջողվել է շահութաբեր դառնալ
գործունեութան 3-5 տարում: Մեր պարագայում կայացած ավելի երկար ճանապարհը
պայմանավորված էր նրանով, որ գործունեության մեկնարկը համընկավ համաշխարհային
տնտեսական ճգնաժամի հետ: Ինչ վերաբերվում է վարկավորման ակտիվացմանը, ինչպես նաև
մեր բիզնեսի ընդհանուր աճին, կարծում եմ, որ բանկն այդ առումով արդեն ունի
բավականին լավ ցուցանիշներ: Օրինակ, 2013 թվականին բանկը գործարկեց շատ ակտիվ
գովազդային ծրագրեր, որոնց շնորհիվ մեր պոտենցիալ հաճախորդները ծանոթացան
ProCredit Bank Armenia-ի գործունեության նոր ասպեկտներին: Այն փաստը, որ մենք
գերմանական բանկ ենք, տալիս է շատ լավ արդյունք, նպաստելով նոր հաճախորդների ավելի
ակտիվ ներգրավմանը: Եվս մեկ գովազդային ծրագիր, որը շուտով կավարտվի, կբացահայտի
մեր հաճախորդների գնահատակաները մեր հետ համագործակցության վերաբերյալ, և դրանով
մենք բացահայտում ենք մեր հաճախորդների կարծիքը բանկի մասին: Դրա հետ մեկտեղ, մեզ
մոտ նկատվում է սպասարկման որակի բարձրացում, այդ թվում նաև մասնաճյուղերում հերթերի
նվազում, ինչը նկատում են նաև մեր հաճախորդները: Դրանով էլ պայմանավորված է մեր
բիզնեսի աճն, ընդհանուր առմամբ, իսկ մասնավորապես, նաև հաճախորդների բազայի աճը:


 


Վերջին մեկուկես տարիներին բանկը երկու անգամ կապիտալացվեց: Այդ
կապակցությամբ հետաքրքիր  կլիներ իմանալ, արդյո՞ք
բանկը 2014 թվականին նախատեսում է կապիտալի ավելացում:


 


2014 թվականին, ըստ նախնական տվյալների, մենք
կշարունակենք մեծացնել կապիտալը, բայց արդեն սուբօրդինացված վարկի տեսքով,
այսինքն, բաժնետերերի մասնաբաժինները դրանից չեն փոփոխվի: Դա նույնպես կապված է
այն բանի հետ, որ ինչպես 2013, այնպես էլ 2014 թվականին մենք կշարունակենք
մեծացնել մեր վարկային պորտֆելը և այս ուղղությամբ ակնկալում ենք լուրջ
հաջողություններ:


 


ՓՄՁ մասնաբաժնով բանկը հանդիսանում է առաջատար, ինչը, զարմանալի չէ,
ելնելով ProCredit Holding քաղաքականությունից և ռազմավարությունից: Ինչպի՞սին է
ProCredit Հոլդինգի, ինչպես նաև ProCredit Բանկի ներգրավվածությունը շուկայի այդ
հատվածում, մասնավորապես:


 


Բանկը ներգրավել է ՓՄՁ բանկային ընդհանուր շուկայի մոտ
15%-ը, բայց կախված այն բանից, թե ինչպես եք սահմանում ՓՄՁ-ն, իհարկե, այդ
ցուցանիշը զգալիորեն ավելի բարձր է, քան ընդհանուր բիզնեսի մասնաբաժինը բանկի
պորտֆելում: Բիզնես-վարկերով մենք ունենք շուկայի 3-4%-ը, բայց հատկապես ՓՄՁ գծով
մեր ցուցանիշն այնքան էլ վատը չէ Հայաստանում: Հոլդինգի գծով դժվարանում եմ
պատասխանել, քանի որ Հոլդինգի կազմում գտնվում են աշխարհի տարբեր երկրներում
գործող 22 բանկեր, ինչն էլ դժվարացնում է նրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ
հաշվարկների կատարումը:


 


Կա՞ն արդյոք սահմանափակումներ ՓՄՁ վարկառուի ընտրության հարցում: Ինչպիսի՞
պահանջներ է ներկայացնում Բանկը վարկառուներին, և ինչո՞վ են այդ պայմանները
տարբերվում մյուս բանկերից:


 


Կան չափանիշներ, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ,
գլոբալ առումով: Օրինակ, մենք չենք ֆինանսավորում այն բիզնեսը, որն աղտոտում է
շրջակա միջավայրը կամ վատթարացնում սոցիալական մթնոլորտը, լինի դա ծխախոտի
արտադրություն, թե ալկոհոլային խմիչքների ներկրում: Մենք նաև գտնում ենք, որ
ներկայացնում ենք պատասխանատու բանկի հայեցակարգ, որը փնտրում է պատասխանատու, իր
գործողություններում կայուն գործարարին,, որն իր բիզնեսն ընդլայնում է խելամտորեն:


 


Իսկ կա՞ արդյոք շուկայում պատասխանատու հաճախորդների պակաս:


 


Սկզբունքայնորեն, չկա: Բանն, ավելի շուտ, նրանում է, որ
տնտեսական դանդաղ աճի պատճառով Հայաստանի ՓՄՁ ներկայացուցիչներին ներկայումս կրում
են դժվարություններ: Բանկի վարկային պորտֆելի վրա բացասականորեն է ազդում նաև դեպի
Հայաստան ներդրումների ներհոսքի կրճատումը: Դրա համար էլ բիզնես-վարկավորումը
վերջին 9 ամիսներին, բանկային շուկայի առումով, գրեթե չի զարգանում:


 


Զարգացման ինչպիսի՞ ուղիներ կառաջարկեիք: Միգուցե պետական միջամտությո՞ւն,
ինչպես գյուղատնտեսության սուբսիդավորման պարագայում:


 


Գիտեք, ես գտնում եմ, որ իրական զարգացումն ապահովում է
ոչ թե սուբսիդավորման ճանապարհը, այլ շուկայի հնարավորությունների
բազմազանությունը: ProCredit Bank Armenia-ն մասնակցում է նաև գյուղատնտեսության
սուբսիդավորման ծրագրին, ինչի շնորհիվ իր հաճախորդներին 2 տարով և տարեկան 10%
տոկոսադրույքով տրամադրում է դրամային վարկեր, ինչը շատ ձեռնտու է նրանց: Բայց
բիզնես-միջավայրի իրական զարգացմանը կարելի է սպասել միայն այն դեպքում, եթե
գործարարը կարողանա տեսնել շուկայի հնարավորությունները, վստահ լինելով իր պլաների
անխոչընդոտ իրականացման մեջ: Իսկ տվյալ պահին նկատվում է երկրի ապագա տնտեսական
զարգացման նկատմամբ վստահության պակաս, և այդ պայմաններում գործարարները
գերադասում են հետաձգել իրենց ներդրումային պլաները: Ներկայումս քչերն են
ներդրումներ կատարում իրենց սեփական բիզնեսում: Մեր կողմից տրամադրվող վարկերի մեծ
մասը գնում է շրջանառու կապիտալի համալրմանը: Իսկ դրա պատճառը կայանում է նրանում,
որ շատերը, պարզապես, կասկածում են շուկայի հուսալիությանը:


 


Իսկ ինչպե՞ս եք Դուք այդ ֆոնի վրա գնահատում Հայաստանի ՓՄՁ շուկայի
ներուժը:


 


Ներկայումս, իմ կարծիքով, ՓՄՁ շուկան չի զարգանում,
ընդհանրապես: Պարզապես, բանկերն իրար մեջ մրցակցում են այդ փոքրիկ հատվածի համար,
ավելի լավ պայմաններով ու սպասարկումով: Այս առումով մեր բանկի գործունեությունը
շատ հաջող է: Մեր վարկային պորտֆելի աճը ոչ միայն լավ սպասարկման, այլ նաև դժվարին
պահին հաճախորդին աջակցելու վկայությունն է, ինչն էլ, իր հերթին, օժանդակում է ՓՄՁ
սուբյեկտների հետ երկարաժամկետ գործընկերության հաստատելուն:


 


Ձեր կարծիքով, կարո՞ղ է արդյոք կենսաթոշակային կուտակային պարտադիր
համակարգի ներդրումն ակտիվացնել ՓՄՁ շուկան:


 


Այդ համակարգի ներդրումով կապիտալի շուկան կփոխվի, քանի
որ մեծ գումարներ կկուտակվեն, որոնք պետք է ներդրվեն: Սակայն, հազիվ թե կարելի է
սպասել, որ դրանից կակտիվանա ՓՄՁ շուկան: Դա, ավելի շուտ, կազդի մեծ
ձեռնարկությունների, կամ պետական պարտատոմսերի շրջանառության վրա, հնարավոր է, որ
ազդի նաև շուկայի ավելի փոքր մասնակիցների վրա, բայց սկզբնական շրջանում` հազիվ
թե:


 


Մենք խոսեցինք գյուղվարկավորման թեմայից, որտեղ բանկերը բավականին ակտիվ են::
Ինչպիսի՞ չափանիշներով են ընտրվում գյուղատնտեսական վարկերի փոխառուները, և ի՞նչն
է հանդիսանում գրավի ապահովման առարկան այդ հատվածը վարկավորելիս: Արտոնյալ ռեժիմ
կիրառվո՞ւմ է արդյոք այդ վարկերը մարելիս:


 


Որպես գրավի ապահովման առարկա մենք դիտարկոմ ենք տունը,
հողամասը, սարքավորումները, անգամ կենդանիներին, իսկ միկրո-վարկերի դեպքում`
նույնիսկ գրավ չենք պահանջում: Շատ ավելի կարևոր է ճիշտ գնահատել փոխառուին ու նրա
գործունեությունը, թե որքանո՞վ է նա պատասխանատու, ինչով է նա զբաղվում, կարո՞ղ է
արդյոք տարեցտարի ապահովել շահույթ ու մարել վարկը, ինչպես նաև, իհարկե, մեզ համար
շատ կարևոր է վարկի նպատակը:


 


Ելնելով նրանից, որ դուք պետպարտատոմսերի շուկայում չաշխատող միակ բանկն
եք, կարելի՞ է արդյոք եզրակացնել, որ բանկի վարկավորումն ընթանում է անխափան,
բացառելով ազատ միջոցների առաջացումը:


 


Միջոցների կարճաժամկետ ավելցուկի դեպքում մենք կարող են
դրանք տեղաբաշխել պետպարտատոմսերում, բայց առայժմ դրա անհրաժեշտությունը չենք
տեսնում: Հայաստանոմ մեր նպատակը փոքր և միջին բիզնեսին աջակցելն է, և այդ
ֆինանսավորումն իրականացնում ենք ավանդատուների միջոցների հաշվին: Բացի այդ,
անհրաժեշտության դեպքում միշտ էլ կարող ենք ֆինանսական աջակցության նպատակով դիմել
մեր բաժնետերերին, բայց առայժմ նման պահանջ չկա:


 


Ինչպե՞ս են ընթանում գործերը քարտային բիզնեսում: Որքանո՞վ եք մտադիր
ավելացնել ակտիվ քարտերի թիվը և բանկոմատների ցանցը 2014 թվականին: Ինչո՞վ է
պայմանավորված, որ բանկն աշխատում է միայն Visa համակարգի հետ:


 


Մենք նախատեսում ենք 2014 թվականին ավելացնել
բանկոմատները, բայց առայժմ չեմ կարող ասել, թե որքանով: Ինչ վերաբերվում է
Visa-ին, ապա մենք որոշել ենք աշխատել միայն այդ համակարգի հետ, քանի որ ձեռնտու
չենք համարում օգտվել միանգամից երկու, ֆունկցիոնալ առումով իրարից չտարբերվող
քարտերից: Իսկ տեղական ArCa համակարգի հետ չենք աշխատում, քանի որ Visa-ն ավելի
դինամիկ է, այդ թվում նաև միջոցների ակնթարթային մատչելիության առումով, ինչն էլ
առավելություն է տալիս միջազգային գործառնություններ իրականացնելիս:


 


Ինչպիսի՞ փոփոխություններ են սպասվում վարկերի, ինչպես նաև ավանդների
տոկոսադրույքերի գծով, ինչո՞վ կլինեն դրանք պայմանավորված:


 


Այդ մասին դժվար է գուշակել, բայց վերջին ամիսներին
նկատվում է դոլարային ավանդների տոկոսադրույքների անկում, և դրամային ավանդների
տոկոսադրույքների աճ: Թե որքան ժամանակ այդ միտումը կշարունակվի, շատ դժվար է
գուշակել: Կարծում եմ, որ դա այնքան էլ պայմանավորված չէ ներկա պահին բանկերի
վարկային պորտֆելների աճի դինամիկայով, ինչը, համապատասխանաբար, նվազեցնում է
ավանդների ներգրավելու պահանջը:


 


Ունենալով ԱՊՀ տարբեր երկրներոմ աշխատելու փորձ, հետաքրքիր է իմանալ Ձեր
կարծիքը Հայաստանի բանկային շուկայի, ինչպես նաև տնտեսության մասին: Ինչո՞վ է
տարբերվում հայկական բանկերի միջնորդ-դերը ԱՊՀ երկրների բանկերից:


 


Այն, որ Հայաստանում իսկույն աչք է զարնում, դա բանկերի
մեծ թիվն է նման փոքր տնտեսության համար, դրա համար էլ չկա մեծ կոնցենտրացիա:
Բիզնես-միջավայրում հակառակ պատկերն է` առկա է խոշոր ձեռնարկությունների շատ մեծ
կոնցենտրացիա, որոնք գրավել են գրեթե ողջ շուկան, ինչի արդյունքում ՓՄՁ-ին ընկնում
է միայն մի փոքր բաժին: Եվ Հայաստանում մեր նպատակը կայանում է նրանում, որպեսզի
աջակցենք տնտեսոթյան` փակուղում հայտնված այդ հատվածին, ի դեմս ՓՄՁ ոլորտի:


 


Այսինքն, Դուք գտնում եք, որ մեծ թվով բանկերը դա վա՞տ է Հայաստանի
տնտեսության համար: Մանավանդ, որ մեծ թվով բանկերի առկայության պայմաներում է
ապահովվում մրցակցությունը, ինչն էլ իր հերթին բերում է սպասարկման ավելի գրավիչ
պայմանների: Չէ՞ որ կոնցենտրացիան, ընդհակառակը, տանում է դեպի ռիսկեր:


 


Երբ բանկերը շատ քիչ են, դա նույնպես վատ է, ինչպես
նշեցիք, դա բացառում է ինտենսիվ մրցակցությունը, բայց 21 բանկը, ինձ թվում է,
Հայաստանի համար շատ է: Օրինակ, Վրաստանում ընդամենը 3-4 խոշոր բանկեր միմյանց
միջև կիսում են գրեթե ողջ շուկան: Հայաստանի հաճախորդների ներկայիս փոքր բազան ի
վիճակի չէ ապահովել 21 բանկերի որակյալ և արդյունավետ աշխատանքը:


 


Ինչպե՞ս եք գնահատում մրցակցությունը Հայաստանի բանկային շուկայում:


 


Մրցակցություն, իհարկե, գոյություն ունի, և իրական
մարժան Հայաստանում, այսինքն, ավանդների և վարկերի տոկոսադրույքների միջև եղած
տարբերությունը, բավականին փոքր է: Մյուս երկրների, մասնավորապես ԱՊՀ,
տոկոսադրույքների համեմատ Հայաստանում ինչպես ավանդների, այնպես էլ վարկերի
տոկոսադրույքները ցածր են: Մենք մեր գործունեությամբ բազմաթիվ անգամ ապացուցել ենք,
որ դնելով շեշտը որակյալ սպասարկման վրա, կարող ենք հաճախորդների մեր բազան,
ինչպես նաև վարկային պորտֆելն, ավելացնել, և ի վիճակի ենք մրցակցել մյուս բանկերի
հետ:


 


Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի բանկային շուկայի կապիտալի
համարժեքությունը: Արդյո՞ք շուկան չի պահանջում ավելի ակտիվ կապիտալացում:


 


Ես գտնում եմ, որ կապիտալի համարժեքության հայկական
ստանդարտները չափազանց բարձր են: Ավելի հանգամանորեն այդ թեման ես կարող եմ բացել
մեր բանկի օրինակով: Օրինակ, մեր բաժնետերերը գտնում են, որ մեր կապիտալի
մակարդակը շատ բարձր է` վարկային պորտֆելի համեմատ: Միջազգային ստանդարտներով մենք
կարող էինք աշխատել ավելի փոքր կապիտալով:


 


Ինչո՞վ եք բացատրում գրեթե մինչև զրոյական կետին հասած վարկավորման
մակարդակը Հայաստանի շուկայում: Պատճառը բարեխիղճ փոխառուների՞ մեջ է թե՞…: Ձեր
կարծիքով, ե՞րբ այս իրավիճակը կհանգուցալուծվի, և անհրաժե՞շտ է արդյոք այստեղ
պետության միջամտությունը`պետական ծրագրերի տեսքով:


 


Բանկային համակարգի վարկային պորտֆելի «կանգառի»
պատճառները տարբեր են, որոնցից մեկը ես կանվանեի որոշ խոշոր ձեռնարկություններում
ստեղծված բարդ իրավիճակը, ինչի հետևանքով բանկերի մոտ առաջացել են անկանխատեսելի
պրոբլեմներ, օրինակ, «Արմավիա» ընկերության սնանկացումը: Մյուս պատճառը, որն ավելի
լրջորեն է ազդել իրական հատվածի, այդ թվում նաև ՓՄՁ ոլորտի վրա, դա, իհարկե, գազի
և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն է, ինչն էապես բարձրացրել է ինչպես
տնային տնտեսությունների, այնպես էլ ձեռնարկությունների ծախսերը:


 


Արդեն պարզ է, որ հաջորդ տարի Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային
միությանը, իսկ հետագայում` նաև եվրասիական տնտեսական տարածությանը: Կարելի՞ է
արդյոք եզրակացնել, որ սպասվող փոփոխությունների պարագայում մեր բանկերն արդեն
զբաղեցրել են սպասողական դիրքեր:


 


Կարծում եմ, որ ոչ թե բանկերը, այլ հաճախորդներն են
զբաղեցրել սպասողական դիրքեր, քանի որ նրանցից շատերը պարզապես չեն հասկանում, թե
ինչ է այդ միությունը և ինչպիսի փոփոխություններ կբերի Հայաստանի տնտեսությանը: ՀՀ
կառավարությունը երկար ժամանակ ինտենսիվորեն համագործակցում էր Եվրամիության հետ
ասոցացման համաձայնագրի շուրջ, և այդ գործընթացը տվեց որոշակի դրական տեղաշարժեր,
օրինակ, մաքսազերծման ռեժիմը դարձավ ավելի ճկուն: Ընդ որում, չնայած, որ
համաձայնագիրն այդպես էլ չկայացավ, դրական փոփոխություններն, այնուամենայնիվ,
պահպանվեցին, իսկ Մաքսային միության պարագայում իրավիճակը դեռ մշուշոտ է մեր
գործարարների համար: 


 


Հայաստանի բանկային շուկայում, ընդհանուր առմամբ, չի դադարում ժամկետանց
վարկերի աճը, և դա այն դեպքում, երբ ստանդարտ վարկերը զգալիորեն դանդաղեցրել են
աճի տեմպերը: Ինչո՞վ դա կբացատրեիք` փոխառուների վատթարացող սոցիալական
իրավիճակո՞վ, թե՞ բանկերի ռիսկ-մենեջմեհտի ցածր մակարդակով:


 


Ժամկետանց վարկերի պրոբլեմը կարելի է լուծել միայն ավելի
զգույշ վարկային քաղաքականությամբ: Օրինակ, մեզ մոտ էլ մի փոքր աճել է ժամկետանց
պորտֆելը, բայց դրանում մենք առայժմ որևէ ահազանգ չենք նկատում: Ինչպես բոլոր
բանկերը, մենք էլ ապահովագրված չենք սխալներից: Բայց պետք է նշեմ, որ ժամկետանց
վարկերի մասնաբաժինը վարկային ընդհանուր պորտֆելում մեզ մոտ ամենացածրն է, եթե
համեմատենք ProCredit Holding-ի մյուս «դուստրերի» հետ:


 


Հետաքրքիր է, ինչպե՞ս Ձեզ հաջողվեց կարճ
ժամկետում բարձրացնել բանկի անձնակազմի մակարդակը և սպասարկման որակը: Ինչպիսի՞ն է
տվյալ պահին «
Young Banker» ծրագրի շրջանավարտների մասնաբաժինը ձեր բանկի ընդհանուր անձնակազմում:


 


Մենք շատ բան ենք
ձեռնարկել: Լրջորեն շեշտը դրվեց սպասարկման որակի բարձրացման վրա, սկսած մանրունքերից
մինչև խոշոր դետալները: Դուք, հավանաբար, ծանոթ եք մեր «Young Banker»
ծրագրին, որի շրջանակներում արդեն երկու տարի կրթում ենք մեր ապագա
աշխատակիցներին: Այսինքն, այդ երիտասարդները, որոնք տարբեր բուհերի շրջանավարտներ
են, արդեն կրթվել են մեր բարձրակարգ մասնագետների կողմից, որից հետո համալրել
բանկի անձնակազմը, ներկայումս կազմելով ընդհանուր անձնակազմի ավելի քան մեկ
երրորդը: Կցանկանայի նշել, որ ինձ մշտապես տպավորում է այդ երիտասարդերի
գիտելիքների բարձր որակը: Կարող եմ վստահությամբ նշել, որ նման արժեքավոր
երիտասարդությունով Հայաստանին, իրոք, պայծառ ապագա է սպասում:


 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Actions of disobedience in Yerevan Actions of disobedience in Yerevan 
Bagrat Galstanyan Armenia public and spiritual figureBagrat Galstanyan Armenia public and spiritual figure
Bagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrowBagrat Srpazan calls for protests of disobedience across country  tomorrow
Another nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identityAnother nationwide rally takes place on Republic Square:  speakers  call for fight for national identity
Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility Vassilis Maragos: It`s too early to talk about details of assistance  to Armenia through European Peace Facility 
Europe Day celebrations started in YerevanEurope Day celebrations started in Yerevan
Will Pashinyan be impeached?Will Pashinyan be impeached?
Armenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go furtherArmenian Foreign Minister: We should not limit ourselves to signing  peace treaty; we can go further
IC arrests two protesters in Yerevan who were carrying folding knivesIC arrests two protesters in Yerevan who were carrying folding knives
Ruben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lotRuben Vardanyan`s message from Baku prison: And one person can change  a lot
Russian expert points out dilemma facing Armenian peopleRussian expert points out dilemma facing Armenian people
Bagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premierBagrat Srbazan: I have no ambitions to become Armenia`s premier
Police detain activist over violence against policeman Police detain activist over violence against policeman 
Clergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justiceClergyman calls on Armenian young people to be in center of struggle  for justice
Bagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FMBagrat Galstanyan must be nominated to Armenian premier`s post -  ex-FM
Armenia makes it through to European Grand FinalArmenia makes it through to European Grand Final
Russian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic WarRussian embassy in Armenia hosts gala reception on occasion of 79th  anniversary of Victory in Great Patriotic War
Our struggle is for justice - clergyman Our struggle is for justice - clergyman
Parliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premierParliamentary opposition ready to support impeachment procedure of  Armenia`s premier
Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader Tavush for Motherland movement to decide on its next steps soon -  leader 
"Five Human Rights Defenders" Initiative ready to support students
Today`s rally to be more massive than yesterday`s Today`s rally to be more massive than yesterday`s 
Bagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resignBagrat Srbazan gave Nikol Pashinyan one hour to resign
Bagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time  to make decisionBagrat Srbazan to authorities: By time we get to Square you have time to make decision
Armenian Foreign Minister discuss regional issues with his Canadian  counterpartArmenian Foreign Minister discuss regional issues with his Canadian counterpart
Refrain from actions that would prompt police to use force, police  chief urgesRefrain from actions that would prompt police to use force, police chief urges
After power shift, all people who participated in so-called  delimitation to be brought to the court: Avetik ChalabyanAfter power shift, all people who participated in so-called delimitation to be brought to the court: Avetik Chalabyan
Varuzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush,  and tomorrow - Ararat and Syunik.  The choice is yoursVaruzhan Geghamyan: Yesterday - Artsakh, today- borders of Tavush, and tomorrow - Ararat and Syunik. The choice is yours
"Five Human Rights Defenders" initiative to provide legal assistance to citizens dismissed for participating in peaceful rally
Armenia remains CSTO member: Source in OrganizationArmenia remains CSTO member: Source in Organization
Putin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s  several regionsPutin, Pashinyan agree on withdrawal of Russian troops from Armenia`s several regions
Armenian citizens gather in various parts of Yerevan to march to  Republic SquareArmenian citizens gather in various parts of Yerevan to march to Republic Square
Peskov urges not to exaggerate existing difficulties in  Russian-Armenian relations Peskov urges not to exaggerate existing difficulties in Russian-Armenian relations
Power change in Armenia realistic if opposition acts right - Levon ZurabyanPower change in Armenia realistic if opposition acts right - Levon Zurabyan
Catholicos of All Armenians addresses message on Victory and Peace DayCatholicos of All Armenians addresses message on Victory and Peace Day
Procession of Immortal Regiment starts in YerevanProcession of Immortal Regiment starts in Yerevan
Decision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling forceDecision to stop Russian border guards` activities in Zvartnots confirmed at top level - ruling force
Tavush for the Motherland movement heads for YerevanTavush for the Motherland movement heads for Yerevan
Artsakh leadership visits Yerablur pantheonArtsakh leadership visits Yerablur pantheon
Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement Armenia`s law-enforcement and security authorities issue warning to Tavush for Motherland movement 
79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia79th anniversary of victory in Great Patriotic War celebrated in Armenia
Armenian premier, Russian president hold talks in MoscowArmenian premier, Russian president hold talks in Moscow
“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens“By Your Side”: IDBank`s new support program for displaced Artsakh citizens
Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference Some media outlets refuse to give coverage of Armenian premier`s  press conference 
No Azerbaijani military personnel in Kirants No Azerbaijani military personnel in Kirants 
U.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in AlmatyU.S. Department of State withdraws comment on Armenian and  Azerbaijani FMs` upcoming meeting in Almaty
Is there penalty for spitting in face? Prosecutor General explainsIs there penalty for spitting in face? Prosecutor General explains
Yerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countriesYerevan, Budapest agree to open embassies in capitals of two  countries
Tavush movement returns our national dignity, Vazgen ManukyanTavush movement returns our national dignity, Vazgen Manukyan
ANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crimeANCA: Biden & Blinken, having aided Azerbaijan in committing genocide in Artsakh, are now helping Aliyev consolidate his crime
Opinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treatyOpinion: Armenian, Azerbaijani leaderships are in hurry to sign final peace treaty
Nikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow eitherNikol Pashinyan does not attend Victory Parade in Moscow either
Pashinyan`s office responds to Bagrat SrbazanPashinyan`s office responds to Bagrat Srbazan
Szijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relationsSzijjarto: as part of its EU Presidency, Budapest will look for additional opportunities to assist Yerevan and Baku in normalizing relations
Armenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in AlmatyArmenia`s chief diplomat is cautiously optimistic about upcoming  meeting with his Azerbaijani counterpart in Almaty
ANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessionsANC Australia says no to forces inside Armenia and external who  believe peace to be achieved by further concessions
Ruling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionistRuling MPs are busy inciting hatred, and prosecutor`s office is  silent - comment from oppositionist
Alen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA electionsAlen Simonyan: Power shift in Armenia is possible only with results  of 2026 NA elections
US Ambassador to Azerbaijan visits occupied ShushiUS Ambassador to Azerbaijan visits occupied Shushi
ANCA supports Tavush for the Motherland movement ANCA supports Tavush for the Motherland movement