Արմինֆո. Ս.թ. հունիսի 8-ին Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը: Այդ մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն, նիստը կանցկացվի Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի նախագահությամբ: Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: Նիստի մասնակիցները կքննարկեն ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ "Վարձկան" տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության անցկացմանը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների նախապատրաստմանը վերաբերող փաստաթղթեր և այլ հարցեր:
Հարկ է նշել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունիսի 7-8 - ը կայանալիք միջոցառմանը մասնակցելու համար Բելառուսի մայրաքաղաք է գործուղվում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ամենաշատն է քննադատում ՀԱՊԿ գործունեությունը: