Արմինֆո.Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
«ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել», - ասվում է հաղորդագրությունում: