Արմինֆո.1998 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի կողմից ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրության դրույթներին: Մարտի 24-ին այդ մասին որոշում է կայացրել ՀՀ սահմանադրական դատարանը։ ՍԴ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հիշեցնենք, որ 2022 թվականի վերջին ՀՀ կառավարությունն այդ հարցով դիմել էր Սահմանադրական դատարան։ Այդ հարցին անդրադարձը, ինչպես կարծում է կառավարությունը, պայմանավորված է Ադրբեջանին կատարած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու հնարավորությամբ։ Փաստաթուղթը ստորագրվել է 1998 թվականին, սակայն մինչ օրս Հայաստանի Հանրապետությունը չի վավերացրել այն, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանը 2004 թվականին պայմանագրի պարտավորությունները ճանաչել էր այն ժամանակ գործող ՀՀ սահմանադրության մի շարք դրույթներին հակասող:
Նշենք, սակայն, որ ստատուտի վավերացումը Հայաստանին բավական նուրբ վիճակում կդնի, քանի որ այդ դեպքում Երեւանը պետք է միանա Միջազգային քրեական դատարանի որոշմանը, որը մարտի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու օրդեր էր տվել: