Արմինֆո.Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ արգելափակվել էր Ադրբեջանի կողմից: Այդ մասին հաղորդել է ԱՀ տեղեկատվական շտաբը:
«Հաշվի առնելով հանրապետություն մուտք գործող գազի ոչ բավարար ծավալը և ցուրտ եղանակը՝ առաջիկայում կվերականգնվի միայն բնակիչ-սպառողների գազամատակարարումը: «Արցախգազը» ընկերությունը հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները», - ասվում է հաղորդագրությունում: