Արմինֆո.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված հետագա քայլերը: Աղբյուրի համաձայն, շեշտը դրվել է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գործնական հարցերի վրա։