Արմինֆո. Կանադայի ԱԳՆ-ը հայտարարել է Երեւանում հյուպատոսության պաշտոնական բացման մասին:
Կանադայի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, նոր հյուպատոսությունը կղեկավարի պատվավոր հյուպատոս Վարդգես Ավագյանը։ Հյուպատոսությունն այցելուների համար բաց կլինի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից։ Այդ մասին, ըստ գերատեսչության, Երեւանում հայտարարել է Հայաստանում Կանադայի դեսպան Էլիսոն Լեկլերը՝ Կանադայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
"Նոր հյուպատոսությունը հանրության համար բաց կլինի 2022 թվականի դեկտեմբերի 15-ից։ Այն կառաջարկի հիմնական հյուպատոսական ծառայություններ Հայաստանում բնակվող, սովորող, աշխատող եւ ճանապարհորդող կանադացիներին, այդ թվում՝ շտապ հյուպատոսական օգնություն, ինչպես նաեւ անձնագրային եւ քաղաքացիության ծառայություններ։ Սա կարեւոր առաջընթաց քայլ է Կանադայի եւ Հայաստանի դիվանագիտական հարաբերություններում, ինչպես նաեւ Հայաստանում դեսպանության բացման գործում, ինչի մասին նախարար Ջոլին հայտարարել էր այս տարվա օգոստոսին", - նշվում է հաղորդագրությունում:
Այս տարի ավելի վաղ երկրի ԱԳ նախարար Մելանի Ջոլին հայտարարել էր, որ Կանադան կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ, բացելով դեսպանատուն Երևանում, ինչը կնպաստի Կանադայի և Հայաստանի միջև քաղաքական և առևտրային կապերի զարգացմանը: