Արմինֆո. Ռուսաստանի Դաշնությունում մասնակի զորահավաքի անցկացման ֆոնին կտրուկ աճել է մասնավոր ինքնաթիռների նկատմամբպահանջարկը։ Այդ մասին հաղորդում է The Guardian պարբերականը։
Նշվում է, որ ամենից հաճախ ռուսները փորձում են թռչել Հայաստան։ Առաջնային ուղղությունների թվում են նաև Թուրքիան և Ադրբեջանը։ Մասնավոր ինքնաթիռներով թռչելու համար ռուսաստանցիները տալիս են մոտավորապես 1,3-ից մինչեւ 1,6 մլն ռուբլի: Հաղորդվում է նաեւ, որ 8 տեղանոց ինքնաթիռի վարձակալության արժեքը տատանվում է 5-9 մլն ռուբլու սահմաններում, ինչը մի քանի անգամ գերազանցում է նման ծառայությունների ստանդարտ գները:
Չարտերային չվերթներ կազմակերպող FlightWay ընկերության ղեկավար Էդուարդ Սիմոնովը հայտարարել է, որ մեկ ուղղությամբ դեպի Հայաստան, Թուրքիա, Ղազախստան և Դուբայ թռիչքների համար հարցումների քանակն ավելացել է 50 անգամ։