Արմինֆո.Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորել է ձեռնպահ մնալ Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի եւ Վայոց ձորի մարզեր այցելություններից:
ԱՄՆ դեսպանության կայքում թարմացված հաղորդագրության մեջ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում Հայաստանում ցուցաբերել մեծ զգուշություն՝ զինված հակամարտության պատճառով։ "Որոշ շրջաններում ռիսկը մեծ է: Սեպտեմբերի 13-14-ին հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում ռազմական գործողություններից հետո ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին արգելվում է ցանկացած ոչ էական ուղևորություն դեպի հետևյալ վայրեր. Տավուշի մարզ Մ4 մայրուղու երկայնքով ՝ Իջեւանից դեպի հյուսիս եւ ավելի արեւելք բոլոր շրջաններ; Գեղարքունիքի մարզ' Սևանա լճից արևելք, Սևանա լճից հարավ և Մ10 մայրուղուց արևելք, Արարատի մարզի Երասխ գյուղ, Վայոց Ձորի մարզ' Եղեգնաձորից արևելք, Սյունիքի մարզ: Լեռնային Ղարաբաղ ուղեւորությունները նախկինի պես արգելված են", - ասված է դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրությունում:
Դեսպանատունն իրենց քաղաքացիներին հհորդորել են խուսափել այդ շրջաններ այցելելուց, հետեւել դեսպանատան հաղորդագրություններին Facebook-ում եւ Twitter-ում, ինչպես նաեւ ունենալ արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագիր:
Ուշագրավ է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանձնարարականներն ընկալվում են որպես դժբախտության նախանշան, քանի որ միշտ հայտնվում են ադրբեջանական ագրեսիայից առաջ։