Արմինֆո. Կան բարդագույն և շատ ցավոտ գործընթացներ, որոնց միջով պետք է անցնի ժողովուրդը, հասարակությունը ինքնամաքրման և վերածննդի համար։ Այդպիսի համոզմունք է հայտնել Արցախի ԱԳՆ ղեկավար Դավիթ Բաբայանը:
«Այդ գործընթացներից մի քանիսն ունեն օբյեկտիվ բնույթ, որոնք թելադրված են ստեղծված իրավիճակով։ Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում: Բայց, առանց այդ գործընթացների միջով անցնելու, որը մի տեսակ «քիմիաթերապիա» է, բուժումը և ապաքինումը անհնար է։ Այստեղ գլխավորը հավատի ամրապնդումն է, հայրենասիրությունը, պրոֆեսիոնալիզմը և բոլոր տեսակի տականքներից հեռու մնալը», - գրել է Բաբայանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։