Արմինֆո.Այս պահին տարբեր բժշկական կենտրոններում գտնվող պայթյունից տուժած մեր համաքաղաքացիների վիճակը մասնագետները բավարար են գնահատում: Այդ մասին հաղորդել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Նշեմ, որ շուտով ևս դուրսգրումներ կլինեն: Ցավակցությունս եմ հայտնում մահացածների ընտանիքների անդամներին, հարազատներին....Համբերություն բոլորիս...Շնորհակալություն եմ հայտնում բոլոր բժիշկներին, փրկարարներին, մեր կամավորներին, որոնք, համախմբելով ուժերը, փորձում են անել հնարավորինն ու անհնարը կյանքեր փրկելու և անհետ կորածներին շուտափույթ հայտնաբերելու համար», - գրել է նախարարը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: