Արմինֆո. Ռուսաստանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչության փակման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է Արցախի ԱԳն ղեկավար Դավիթ Բաբայանը։
Անդրադառնալով նաեւ հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին՝ նա, մասնավորապես, ասել է. "Հանգիստ եղեք, այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում":
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ այսօր հաղորդել են, որ 1990-ականների սկզբից Մոսկվայում գործող Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչությունը կփակվի՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդման ֆոնին: