Arminfo.info



 Երկուշաբթի, 27 Հունիսի 2022 18:26
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում գործարկվել է "կանաչ տնտեսության" զարգացմանն ուղղված հարթակ

Հայաստանում գործարկվել է "կանաչ տնտեսության" զարգացմանն ուղղված հարթակ

Արմինֆո. Հայաստանի կառավարությունը` Համաշխարհային բանկի, Եվրոպական միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ այսօր մեկնարկել է «Աճ և վերականգնում` հանուն Հայաստանի հզորացման, վերազինման և բարգավաճման» հարթակն՝ ի աջակցություն Հայաստանի հեռանկարային կայուն զարգացման, կանաչ վերականգնման ու աճի:

 

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ տեղի ունեցած քննարկմանը մասնակցել են Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը, Հայաստանում ԵՄ գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների այլ ներկայացուցիչներ։

 

«ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի նպատակն է միակցել ու օպտիմալացնել քաղաքականություններն ու ներդրումային նախաձեռնությունները` հանուն Հայաստանի կանաչ տնտեսության անցման:

Այսօրվա միջոցառումը քաղաքականությունների մակարդակում շահակիրների կողմից համատեղ կազմակերպվող թեմատիկ երկխոսությունների շարքի առաջին հանդիպումն էր` նորարար գաղափարներ առաջարկելու և գլոբալ գիտելիքներին տեղեկանալու նպատակով, ինչն առանցքային է կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունություն ձևավորելու տեսանկյունից:

 

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ողջունել է քննարկման մասնաիցներին և ընդգծել, որ Հայաստանի կառավարությունը չափազանց բարձր է գնահատում նման նախաձեռնությունները՝ կատարված աշխատանքն ամփոփելու, դասեր քաղելու և հետագա քայլերը նախանշելու տեսանկյունից։ «Այս գիտակցումը լավագույնս արտահայտված է Կառավարության՝ 2021-2026թթ․ ծրագրում, որով մենք նախատեսել ենք մի շարք միջոցառումներ՝ կանաչ էներգիայի տեսակարար կշռի ավելացումից մինչև այլընտրանքային տրանսպորտային միջոցների խթանման և հարակից ենթակառուցվածքների ներդրման, անտառապատման և այլ անհրաժեշտ աշխատանքների իրականացում»,- նշել է փոխվարչապետն ու հավելել, որ ցածր ածխածնային ժամանակակից տնտեսություն կառուցելու ճանապարհին ՀՀ-ն կարևորում է ներառական և մասնակցային գործընթացի ապահովումը՝ միջազգային գործընկերների, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ։

 

ՀԲ Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի խոսքով՝ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կօգնի Հայաստանին` կայուն տնտեսության անցման ջանքերում: «Կանաչ անցումը կարող է խթան լինել Հայաստանի տնտեսության համար, սակայն անհրաժեշտ է լինելու, համագործակցելով մասնավոր հատվածի և միջազգային զարգացման գործընկերների հետ, սահմանել առաջնահերթություններ և իրականացնել քաղաքականություններ ու ծրագրեր, որոնք ցածր ածխածնային են, ռեսուրսարդյունավետ և համահունչ են շրջակա միջավայրի նպատակներին»,- նշել է ՀԲ ներկայացուցիչը։

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի համոզմամբ, Եվրոպայի և մոլորակի վերաբերյալ ԵՄ-ի սահմանած առաջնահերթությունների շարքում առաջնային համարվող կանաչ օրակարգը ենթադրում է շատ ավելին քան արտանետումների ծավալի կրճատումն է: «Այն ենթադրում է տնտեսությունների, հասարակությունների և արդյունաբերության ճյուղերի համակարգային փոփոխություններ: Հայաստանի պարագայում այս հնարավորությունը հստակ է. ավելի կանաչ տնտեսությունը ոչ միայն կբարելավի հայ ժողովրդի կյանքի որակը, այլ նաև կխթանի կայուն աճ և նոր աշխատատեղեր», - ընդգծել է ԵՄ դեսպանը և հույս հայտնել, որ «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակը կծառայի ի նպաստ բաց և թափանցիկ անցման՝ դեպի կանաչ տնտեսություն։

Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունն ավելի կանաչ դարձնելը ճիշտ քաղաքականություն է այս դժվարին ժամանակներում, և դա կարող է ծառայել որպես ազգային ռազմավարական շրջանակ` դեպի կայուն, զրոյական արտանետումներով և կլիմայակայուն տնտեսություն արդարացի և ներառական անցում ապահովելու համար՝ միաժամանակ նվազագույնի հասցնելով հնարավոր մարտահրավերները, որոնց կարող են առերեսվել ազդակիր բնակչությունն ու համայնքները։ Նա վերահաստատել է ՄԱԶԾ-ի պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց ջանքերը ԵՄ-ի, ՀԲ-ի և այլ գործընկերների հետ` օժանդակելով ՀՀ կառավարությանը` կանաչ տնտեսության փոխակերպվելու ապացուցահենք, արդարացի և ռազմավարական գործընթացում, նպաստելով տնտեսական աճին, մարդկային զարգացմանը և երկրի եզակի բնական կապիտալին:

Քննարկումների ընթացքում Կառավարությունը ներկայացրել է Հայաստանում կանաչ տնտեսության անցման իր տեսլականն ու կլիմային և շրջակա միջավայրին վերաբերող քաղաքականությունը, որոնք կնպաստեն Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, իսկ գիտակրթական հանրույթի, պետական հատվածի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են կանաչ և դիմակայուն տնտեսության անցման ճանապարհին առկա մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ իրենց փորձն ու դիրքորոշումը։

 

Փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել բոլոր գործընկերների և շահակիրների ջանքերն ու պատրաստակամությունը` մեկտեղելու իրենց գիտելիքները, փորձն ու ռեսուրսներն ի նպաստ երկրի կայուն աճի` «ԿԱՆԱՉ Հայաստան» հարթակի միջոցով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի Սոբհանի. Տարածաշրջանի երկրների սահմանների անխախտելիության հարցում Իրանի "կարմիր գծերը" փոփոխություն չեն կրել
Դեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերինԴեսպան. Իրանը չի կարող դեմ լինել սեփական տնտեսական կայունության ամրապնդմանը և Արցախից փախստականների խնդիրների լուծմանն ուղղված Հայաստանի ջանքերին
Իրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերիցԻրանի դեսպանը հավաքական Արեւմուտքին խորհուրդ է տվել հրաժարվել Հայաստանին իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու փորձերից
ԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկելԱԺ պատգամավոր. Հայաստանում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի ենթարկել
ԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկումԱԱԾ-ը և ՔԿ-ը խուզարկություններ են իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոններից մեկում
Զինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներինԶինկոմը բժշկական կենտրոնի տնօրենի հետ համատեղ կեղծ ախտորոշումներ է «վաճառել» զորակոչիկներին
ՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներըՄԱԿ արդարադատության միջազգային դատարանում սկսվել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումները
Փորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունըՓորձագետ. Հայաստանի գործող իշխանությունները ստում են՝ նշելով Բաքվին անարժանապատիվ զիջումների այլընտրանքի բացակայությունը
ԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավորԻՊ թիկունքում կանգնած է եղել և կանգնած է Թուրքիան. ԱԺ պատգամավոր
Փակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչըՓակեք Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ քննարկումները․Էդմոն Մարուքյանի կոչը
Թաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցումԹաթոյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանի ներկայիս իշխանությունների և Թուրքիայի գործողությունների միջև՝ Հայոց ցեղասպանության ժխտման հարցում
ՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել էՔԿ. Հասարակական տրանսպորտում ՔՊ խմբակցության պատգամավորին վիրավորած քաղաքացին ձերբակալվել է
ReflectSpace պատկերասրահում բացվում է ReflectSpace պատկերասրահում բացվում է "Առաջ, հետո. մտորումներ Հայոց ցեղասպանության մասին" ցուցահանդեսը
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ինԳԴՀ-ում ՀՀ դեսպանը քննադատել է Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին
Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում Իշխանական պատգամավոր. Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ, Freedom House-ը չի որոշում 
Փաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջևՓաշինյանն ակնկալում է առաջիկայում Իռլանդիայի նոր վարչապետի հետ հանդիպում և համագործակցության ընդլայնում Երևանի և Դուբլինի միջև
Ղազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերըՂազախստանի նախագահին ներկայացվել են Մատենադարանում պահվող հայերեն եւ օտարալեզու, այդ թվում՝ հայատառ ղփչաղերեն ձեռագրերը
ՔՊ քարտուղար. ՔՊ քարտուղար. "Ցեղասպանություն" բառից հրաժարվելու հարց մեր օրակարգում չկա
Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ Հայաստանի քննչական կոմիտեն հերքում է վարկածը, թե՝ ՊՆ "Ուրալի" վթարը հրահրված է եղել կրակոցներով
ՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը ԵրևանՀՀ նախագահը պատմական է համարել Ղազախստանի առաջնորդի այցը Երևան
Ադրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներովԱդրբեջանը, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» օգտագործում է որպես գործիք՝ քաղաքական դրդապատճառներով
Երևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներԵրևանն ու Աստանան դարձան քույր քաղաքներ
Արեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր ԱրեւելքումԱրեւելագետ. Իրանն Իսրայելին պատասխանեց ասիմետրիկ՝ դրանով իսկ բարձրացնելով էսկալացիայի նշաձողը Մերձավոր Արեւելքում
Տոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համարՏոկաև. Աստանան պատրաստ է հարթակ առաջարկել Երևանի և Բաքվի բանակցությունների համար
Richter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջևRichter Trio-ն առաջին անգամ ելույթ կունենա հայ հանդիսատեսի առջև
"Որոնվում է օմբուդսմենը" ինքնաշեն պաստառների պատճառով ոստիկանները բերման են ենթարկել մեդիառեսուրսի երկու աշխատակցի
Երեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցությունԵրեւանում տեղի կունենա «Ծաղկունք» պարի միջազգային 5-րդ փառատոնը. սպասվում է աշխարհի տարբեր երկրների պարային համույթների մասնակցություն
Ղազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերՂազախստանի նախագահն ու Հայաստանի վարչապետը քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր
Հայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրըՀայաստանում կնշվի Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը
Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի Չարագործները 8 ծառ են այրել Ֆրեզնոյի "Արարատ" հայկական գերեզմանատանը
Times. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջTimes. Լոնդոնն ու Երեւանը բանակցում են Միացյալ Թագավորությունից անօրինական ներգաղթյալներին Հայաստան ուղարկելու շուրջ
Հայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարարՀայաստանում աշխատանք է տարվում իշխանության ապակենտրոնացման ռազմավարության մշակման ուղղությամբ. նախարար
Հայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումիցՀայաստանի ԱԳՆ-ը կոչ է արել խուսափել Մերձավոր Արեւելքում հետագա առճակատումից
Երևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահինԵրևանում հանդիսավորությամբ դիմավորել են Ղազախստանի նախագահին
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
Հայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունըՀայաստանի ՊՆ-ը հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետեւանքով կա 4 զոհ և վիրավորներ
Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար Պետական գանձարանից շուրջ 48 մլրդ դրամ կհատկացվի Արցախից բռնի տեղահանված անձանց համար "40+10" աջակցության ծրագրին
Իրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. ՎելայաթիԻրանը դժգոհ է Բրյուսելի եռակողմ հանդիպման արդյունքներից. Վելայաթի
Հայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համարՀայաստանում կստեղծվի սիմուլյացիոն կենտրոն վիրաբույժների ուսուցման համար
Լավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածություններըԼավրով. ԱՄՆ-ը և նրա արբանյակները փորձում են խափանել Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման շուրջ պայմանավորվածությունները
Ընդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ էԸնդդիմադիր. Հարավային Կովկասում անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի թերագնահատումը խորը սխալ է
Առողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանըԱռողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանը
Լոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկինԼոս Անջելեսի շրջանի դիտորդական խորհուրդը միաձայն հավանություն է տվել 2024 թվականի ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հայտարարելու առաջարկին
Հայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակիՀայաստանը Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾԱհաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ԱԱԾ
Զինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկենԶինկոմիսարիատներն էլեկտրոնային ծանուցագրեր կուղարկեն
Ամերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալԱմերիկացի հետաքննող լրագրողը հաղորդում է պատրաստել Երուսաղեմի Հայկական թաղամասի վրա իսրայելական ոստիկանության եւ վերաբնակիչների հարձակումների վերաբերյալ
ԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասներըԱԱԾ-ը ներկայացրել է ապրիլի 10-ին Ներքին Խնձորեսկ գյուղի մոտ տեղի ունեցած միջադեպի մանրամասները
ԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխություններըԱԺ-ն ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունները
Freedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ ՀայաստանինFreedom House. Ադրբեջանն էթնիկ զտում է կատարել Արցախում և շարունակում է սպառնալ Հայաստանին
Հայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրըՀայաստանը հերթական անգամ կերկարաձգի ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի դեմ համաձայնագիրը
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնն սկսում է  ՀՀ պաշտոնյանների կողմից պետական դավաճանության կասկածով ՀՀ գլխավոր դատախազություն դիմում ներկայացնելու գործընթաց
Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի Հայաստանի թատրոնն առաջին անգամ Պսկովում ներկայացրել է Պուշկինի "Փոքրիկ ողբերգությունները"
Արցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջԱրցախի նախկին օմբուդսմենը ՀՀ վարչապետին մեղադրել է մանիպուլյացիայի մեջ
Կառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծըԿառավարող խմբակցությունը մերժել է սահմանազատման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագիծը
Շառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովիՇառլ Ազնավուրի արվեստն աշխարհին կներկայացվի նորովի և յուրովի
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ