Արմինֆո.Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի հարթակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Ս.Վ. Լավրովի և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին գործերի և Եվրոպայի նախարար Ժան Իվ Լը Դրիանի առանձնազրույցը:
Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են միջազգային օրակարգի արդիական հարցերը: Մանրամասն անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը։ Երկու կողմից էլ հաստատվել է այդ երկրում, այդ թվում ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակներում, խաղաղության և կայունության հաստատմանը համատեղ ջանքերով նպաստելու պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել Լիբիայի հիմնախնդրի կարգավորման և Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Հետագա աշխատանքի փոխադարձ տրամադրվածություն է հայտվել Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման գործում, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ տարածաշրջանային սյուժեների։
Նախարարները հանգամանալից քննարկել են քաղաքական, տնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում ռուս-ֆրանսիական կապերի զարգացմանը վերաբերող երկկողմ հարցերի լայն շրջանակ: Քննարկվել է հետագա շփումների ժամանակացույցը։