Արմինֆո.ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 22-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ:
Ինչպես հաղորդել է APA-ն, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպմանը նշվել է, որ երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունները զարգանում են մի շարք ուղղություններով եւ այդ համագործակցության ընդլայնման մեծ հնարավորություններ կան:
Բայրամովը գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում անվտանգության ոլորտում առկա իրավիճակի, եռակողմ հայտարարությունների կատարման հետ կապված հարցերի և այլ հարցերի մասին: Մտքեր են փոխանակվել նաև վերականգնման և վերակառուցման հետկոնֆլիկտային փուլի վերաբերյալ ։
Նախարարները քննարկել են ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության, ինչպես նաև ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստական հարցերը։ Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ: