Արմինֆո.Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման գործընթացը վատ չէ։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով ՝ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: "Այժմ զբաղվում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման եւ կյանքի կոչման հարցերով", - ասել է Կրեմլի ներկայացուցիչը, որին մեջբերում է "ՌԻԱ Նովոստին":
Պեսկովը նաեւ նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է ողջունել ԵՄ երկրների միջնորդական ջանքերը Ղարաբաղի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա պայմանավորվածությունների իրականացմանը:
Նշենք, որ նախօրեին Մոսկվայում կայացել են Պուտին-Ալիև բանակցություններ, որոնց օրակարգի առանցքային թեմաներից էր Լեռնային Ղարաբաղի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների իրականացումը։