Արմինֆո. "Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունք դեռ չկա։ Սակայն նախնական արդյունքների առնչությամբ կարելի է ասել, որ իրավիճակը Հայաստանում կայունանում է", - կարծում է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգը։
Դիվանագետը վստահություն է հայտնել, որ իրավիճակի կայունացումից հետո հնարավոր կլինի շարունակել բանակցությունները Մոսկվայի, Բաքվի եւ Երեւանի միջեւ' եռակողմ հայտարարության համաձայն:
"Ռուսաստանի կառավարությունը կվերսկսի բանակցությունները։ Հույս ունենք, որ քննարկումները կլինեն արդյունավետ, եւ հավատում ենք, որ կարող են ամրապնդվել վստահության եւ անվտանգության են միջոցները, առաջիկա ամիսներին եւ տարիներին տեղաշարժեր կլինեն դեպի խաղաղության հաստատում երկու ժողովուրդների և երկրների միջև", - ասել է դիվանագետը, հաղորդում է APA-ն