Արմինֆո.ՀՀ նախկին նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը չի բացառել, որ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մարդիկ կարող են դուրս գալ փողոց, եւ հնարավոր են բախումներ: "Դա, իհարկե, իրադարձությունների զարգացման խիստ անցանկալի տարբերակ է, այն լիովին ժխտել չի կարելի", - ասել է Քոչարյանը "ՌԻԱ Նովոստիին", "Sputnik Արմենիա"-ին եւ RT-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ է ընտրություններից հետո մարդկանց փողոց դուրս բերել, եւ՝ արդյոք հնարավոր են բախումներ:
Քոչարյանը կարծում է, որ ամեն ինչ կախված կլինի արդյունքներից, և՝ թե ինչ վստահությամբ կվերաբերվի դրան հասարակությունը։ "Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ընտրական հանձնաժողովները տեղերում իրենց աշխատանքը կատարեն հստակ, օրենքի շրջանակներում, չեմ կարծում, թե լինեն ինչ-որ լուրջ հետևանքներ։ Ես բավականաչափ լավատեսությամբ եմ նայում արդյունքներին եւ այն բանին, որ մեզ կհաջողվի խուսափել այդ կանխատեսումներից (բախումների մասին - խմբ.)", - ասել է Քոչարյանը։
Հունիսի 20-ին արտահերթ խո